Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակ է և իրեն բժշկությունը մտիկ չըներ կոր՝ քիչ մը նեղացավ և պատվիրելով որ թութսու մը ընեն (խելքին), ելավ գնաց, օրիորդը, ո՛վ գիտե, ուտելու հաց ունի եղեր, ինչ է եզեր, աղեկցավ և սկսավ նորեն կարդալը շարունակել։ Քերականություն մը տվին ձեռքը որ գոց ընե, ան ալ սկսավ հոլովել և պատրաստվեցավ առաջին դասը առնելու՝ քերականության անունը միայն լսող վարժապետեն։ Առաջին դասը տվավ և սկսեց երկրորդին և այսպես, հաջորդաբար, օր մ'ալ ելավ դաս առնելու գնաց, մինչդեռ վարժապետը նոր քունեն արթնցեր և աչքերը կը շփեր։ Սկսավ հոլովել՝ ուղղական մանուկ, սեռական՝ մանկան: Վարժապետը քերականության վրա նայելով՝ չեղա՚վ, պոռաց։ Ուղղական մանուկ, սեռական մսանկո, շըսե՞ք։ Ադ տեղը չէ, ըսավ օրիորդը. ասոր վրա վարժապետը ինքզինքին գալով՝ ինչ գիտնամ ըսավ, գետ, գետոյն բացերես, դասիդ տեղը չբանա՞ս, կեցիր նայիմ ուղղական կարգին վրա կ'երթա՝ ինծի կուգա որ: