Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆԱՍ


Մանասը (Սերովբե, և ոչ թէ Քերովբե, ինչպես կը կարծեն պատմագիրներեն ոմանք), հայ ծնած է, բայց վերջեն ազգայնությունը փոխելով՝ գաղղիացի եղեր Է․ գաղղիարեն լեզուն իր մայրենի լեզվին պես կը խոսի, Պոլսո մեջ գաղղիական թատրոնի մը ստեղծիչն է, Բալե տը Քրիստալի, այսինքն հախճապակյա պալատին հիմնադիրն է (այս շենքին հախճապակյա անունը դրվելուն պատճառը' բոլորովին փայտաշեն ըլլալն է)։ Գաղղիայեն ժողված դերասանաց ու դերասանուհյաց գունդերուն միջոցավ բերացվոց բարքերուն ուղղիչն է և տեր է մ իանգամայն ժառանգական պատկառելի քթի մր որուն ետևը պահվրտելով, ինք թե՚և աներևույթ, այլ սակայն Բերայի տիկնանց պակասությունները դիտողության կ'առնե զանոնք Բարիզի երիտասարդաց պակասություններուն համեմատ կ'ուղղե և հատկապես այս նպատակին հասնելու համար խաղեր կը փնտռե ներկայացնելու համար։Մանասը Քրիստոսի 1837 թվականին եկավ աշխարհ կամ ավելի շիտակ ըսելու համար' ի Բերա։ Նույն օրը տաք վիճաբանություն մը ծադեցավ իր ծնողաց մեջ։ Խնդիրը սա էր թէ վոտվիլ խաղերը ավելի աղեկ կ'ուղղեն բարքերը չե՞նե օբերաները։ Հայրը առաջինները կը պաշտպաներ, իսկ մայրը'օբերաներր։ Այն ատեն պզտիկ Սերովբեն քիթը տնկելով դուրս եկավ իր պահվտած տեղեն, ուր արդեն ինը ամիսե ի վեր այս դժվարալուծ խնդիրը կը քններ, դուրս ելավ և գոչեց.«Ատոնց երկուքն ալ գետնին տակը անցնին, միայն կատակերգական ֊ օբերաներն ու պարերգներն են որ բարքերուն լավագույն ուղղություն մը կուտան»3։ Այս ըսելով Մանաս Թո- 280