Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղուց ծնողքն ու Բերան, և Բարիզի ճանբան բռնեց, ի մեծ զարմացումն իր մանկաբարձ կնոջ, որն որ աջս հրեշ֊տղուն աշխարհ գալը այնչափ դյուրացնելեն ետքը, անոր այս հան֊ գըգնությունը տեսնելով բերանը բացած ապուշ ապուշ կրնայեր։Մանաս պեյ Գաղղիա երթալով հավաքելու ետևե եղավ այն նութերը որոնցմով ցույց պիտի տար բարոյագիտաց աշխարհին' թէ իր ծնած միջոցին րրած խոսքը շատ ու շատ ճշմարիտ Էր։Հայրր համոզվելով որ քիչ ատենեն զավակը թատրոնի նկատմամբ իր ունեցած գաղափարներուն պիտի հակառակեր,սկսավ տղուն միտումն արգիլելու ետևե ըլլալ, ասոր համար երբոր Մանաս հազիվ հազ իր ուսման ընթացքը կը լրացներ, Հայրր զայն Պոլիս կանչելով, ամբողջ ինը տարի Բ.Դրան դիվաններուն մեջ փակեց, միտքը դնելով որ Էֆենտի ընե զայն։Սակայն մարդուս կոչումը արգիլելը դյուրին բան չէ։Սերովբե Բ. Դռնեն փախչելով՝ հայոց թատրոնը ապաստանեցավ, ուր, նոր Մոլիեր մը դառնալովն իր ուղեղին շնորհիվ թատերախաղեր հեղինակեց և ներկայացուց։ Մանաս պեյին ուղեղը պտղաբեր Է և ահա այս պտղաբերությունն Է որ Բե֊րայի մեջ գաղղիական թատրոն մը ստեղծելու գաղափարը թելադրեց անոր։ Արդարև Հայոց բարքերն ուղղելու համար դարձյալ Հայոց բարքերը մոտել ընել չի կրնար ըլլալ։ Ասոր համար Մանաս պեյ շատ մր մտածելեն ետքը, իր ձեռնարկին հաջողությանը հարմար գտավ գաղղիացվոց բարքերը։Այն միջոցին բարեկամ մը գտնվեցավ որուն գանկին մեջ թեև ուղեղ չի կար, բայց սակայն գրպանները լի Էին ոսկով,այս մարդը Մանասին արտոնություն տվավ որ ուզածին պես իրեն գրպանը խառնե։ Բայց Մանաս պեյ ծակաչք մեկը չըլլալուն' այդ գրպանեն ափ մը ոսկի միայն առավ և Բարիզ վերադառնալով, հոն իր առաջին գունդը կազմեց և անոր հետ մեկտեղ Պոլիս գալով' նույն տարին իր միտքը դրածը իրականացնելու աշխատեցավ և այն ատենեն ի վեր շարունակ 281