Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ութուճյան.—Սուտ է, ես բնավ անպատված չեմ զինքը, ես ճշմարտությունը կը գրեմ, ինքն է, որ կ'անպատվե զիս դոնամիջյան ներետիկոս անվանելով:

Սրբազան պատրիարք.— Ինչո՞ւ անանկ բաներ կը գրես պատվելի։

Տերոյենց.— Որովհետև Նալբանդյանն ալ դռնամիջյան է և այս Նալբանդյանը համարձակեցավ օր մը դիվաց գոյությունը ուրանալ:

Տ. Հ. Հյունքյարպեյէնտյան.— Ատկե բոլոր դռնամիջյաններուն հերետիկոս ըլլալը կը հետևի՞։

Տերոյենց.—Չհետևի՞ր մի յա։

Ութունյան.— Միշտ պապականությունը կը պաշտպանե, ե երբ Հայաստանյայց եկեղեցվո դեմ հարձակում տեսնե՝ ձայն չհաներ։

Տերոյենց.—Հայաստանյայց եկեղեցին պաշտպանության պետք չունի։

Սրբազան պատրիարք.—Պատվելին ասկեց վերջը Հայաստանյայց եկեղեցին պաշտպանելով այս արատն վրայեն կը ջնջե։

Տերոյենց.— Կը պաշտպանեմ. բայց նախ պատիվս տեղը բերեք։

Հյունքյարպեյենտյան. — Սակարկությո՞ւն կ'ընեք, Պատվելի:

Տերոյենց. — Ի՞նչ իրավունքով ինձի յոթանասնամյա ըսած է Մասիսի մեջ։

Ութունճյան.— Եթե յոթանասնամյա ըսած ըլլալուս համար հերետիկոս եղած կ՚ըլլամ, բուն տարիքդ զրուցե, շաբաթ ավուր Մասիսին մեջ հրատարակեմ։

Տերոյենց. — Միշտ կ'անապտվե զիս։

Ութուճյան. —թավ լիցի. ես խղճի ազատությունը կը հարգեմ։ Եթե Պատվելին խոստովանի թե պապական է, այն ատեն բան մը չեմ ըսեր...

Տերոյենց.— Եկեղեցին չընդունիր խղճի ազատություն։

Սրբազան պատրիարք.—հաշտվեցեք։

46