Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցած էին։ Այս ժոզովրդյան համար հասարակորեն կ՚ըսե^ եղեր Պաղ շուրր կուգա մեծ Սիլիվանա Գեշ քրթու աղան է սև սատանս/. Ա՛ռ բուրդ բամբակը շուտով մկրտե։ Մուզէ հայ մնա, կ'ուզե թրքանա։ Այնպիսի դեղի մը մեշ, որուն վրա ասանկ ոտանավոր մ։ կը զրոլցվի, վարժարան բանալը հայտնի է թե որչափ դժվաը գործ մ'է։ Լավ չենք հիշեր Սղերդի" մեշ թե երազին մեշ ալ վարժարան մը կը բանա, սակայն լավ կը հիշենք, որ Սղերդի- մեշ են եզիտի աղանդավորներն, որոնք սատանային հա մար գեշ չեն ըսեր եղեր։ Դիտողության արժանի էք որ հիշյաչ աղան դա վորնե րը Մկրտիչ եպիսկոպոսին վրայոք ալ գովես¬ տով կը խոսին։ Սակայն մարդը հանդիստ չեն թողուր, որ ամեն բան կարգադրէ։ Մ շո և Տիգրանակերտի առաջնորդներեն առնված տեղե կություննե րուն վրա Պ ատրիարքարանեն հրաման կ' եր¬ թա, որ կոնդակն Մկրտիչ եպիսկոպոսին ձեռքեն առնվի ե ինքն ալ վանքի մեշ բանտարկվի։ Մկրտիչ եպիսկոպոս կ'իմա¬ նա այս լուրն, և փոխանակ ձերբակալվե լով վանք տարվելու, հոժար կամքովը անձնատուր ըլլալու համար ճամբա կ'ելնեՒ սակայն ճամբան մոլորելով Մշո վանքը երթալու տեղ Ս. Պո֊ լիս կուգա երկրորդ անգամ 1845-ին։ Ս. պատրիարքին կը ներ¬ կայանա և կը հարցնէ թե ի“նչ են իր հանցանքներր։ Պատ¬ րիարք' որ գիտեր թե jnLP հարցման պատասխանելը անօ¬ գուտ էր, դուրս հանել կուտա զինքը։ Ամիրաներն, որ շատ անգամ գործերն անուշությամբ կարգադրելու սկզբունքին կր հետևեին, 4?յուրտստանի վեց վանքերու անկախ առաջ¬ նորդ կ' ան վանեն Տիգրանյանն, որ կոնդակն առնելուն պես ճամբու պատրաստութ յան կ'սկսի։ 1846-ին ճամբա կ'ելնե... գժբախտությունն ալ ետևեն։ Խնուզ Այրող գյուղն իշած էր, ուսկից Մուշ պիտի երթար, և ահա քանի մր անձեր կր ձերբակալեն զինքր, զրպարտելով 66