Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոմանք կուզեն հավտացնել թե հրաշագործն, որուն ճակատեն վաթսունհինգ շնիկ աստղ11 անցած է, ազդն ա՛յն չափ տարիներ զբաղեցնելու վրա շատ զղջացած է և թե որոշած կփորձանք ԸԱալ այն ամեն անձերու, որոնք ազգին շահն ոտնակոխ ընել կ'ուզեն։ Մկրտիչ եպիսկոպոս Տիգրանյան միջին հասակով, թուխ դեմքով և փոքր ալերով մարգ մ'է։ Փողոցը գնացած ժամանակն այնպիսի ուշադրությամբ կը նայի մարգուս երեսր, որ կ'ստիպվիս ձեռքդ բաճկոնիդ տանելու նայելու համար թե ժամացույցդ քովդ է։ Եթե յուր գեմքն կարելի ըլլա կենդանի գույներով նկարել' մեր աոջևը կ'ունենանք պատկեր մը, որ կարծես մեղի կ'ըսե. կը բարեհաճի՛ք ձեր քսակն անուշոլթյամբ ինձի տալու, որպեսզի ձեզի քահանա ձեռնադրեմ։ Յուր ամենեն նշանավոր կարծիքներեն մին է բոլոր աշխարհականները կրդնավոր ընել։ Այս եղանակով, կ'ըսե, աշխարհականները հոգևորապես մ խիթարվելոլ համար քահանաներու դիմելու հարկ շեն ունենար և իրենք զիրենք կը մխիթարեն։ Այս համոզմամբ է, որ չորս հազարեն ավելի քահանա ձեռնադրած էւ