Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎԱԵՓ ՇԻՇՄԱՆՅԱՆ

1820 թվականին—Քրիստոսն ետքը, Հասունյանե առաջ—Աբբայան վարդապետները Հայ եկեղեցին կուգային և իրարմե բաժնված եղբայրներու մեջ սեր և միություն քարոզելով հերետիկոսություն կը տարածեին։ Աբբայաններուն այս ընթացքն, որ թեպետև համաձայն էր Քրիստոսի տեսական ավետարանին, բայց տարաձայն ըլլաէով սրբազան Պապին գործնական ավետարանին' կատաղությունը հրավիրեց Քոլեճյաններուն, որոնք Վատիկանու ավետարանը կը գործածեն միշտ իբրև լավագույն դասագիրք... ժողովրդյան մեջ երկպառակություն ձգելու։ Ուստի Քոլեճյան կուսակիցն երես գաղատացի մը հայ կը ձևանա և կ'սկսի կեսարացի կոշկա կարներուն խանութները պտըտիլ ծոցն ունենալով սրբազան Պապին մեկ պատկերը։ — Բայց ոչ այն ծիծաղաշարժ պատկերներեն, որոնք այսօր գրավաճառներու քով կը վաճառվին և պապերը կը ներկայացնեն կամ սեղանի մը առջև նստած օղի խմելով, կամ պատի մը ծակեն կին մը... խոստովանանք ընելով։ — «Ինչո՜ւ անհոգ նստած եք, եղբայրներ, կը պոռա անոնց, Պատրիարքը էուսավորիչն ոլրացավ և Պապն ընդունեց, տեսեք այս պատկերը, էոլսավորչին կը նմանի՜։ Ալ ասկե ետքը սրբալույս մյուռոն չկա, մեր զավակները կամ ձեթով պիտի օծվին կամ ձկան յուղով։ Լռելու ժամանակ չէ, ոտք ելեք,ով կոշկակարներ, և պաշտպանեցեք Լուսավորչին... կոշիկները»։ Այս բեմբասացության վրա կոշկակարներն ուրիշ ընկերներ ալ կը գտնեն» հետնյալ օրը Պատրիարքարան կ՚իջնեն և ազգը տակն ու վրա կ' ընեն։ Խռովահույզ գաղատացին, որ ամեն տուներ կը մտներ' գիշեր մը կը գտնվի տան մը մեջ.