Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուր ներկս էր նաև Շիշմանյանի մայրը։ Հոն երբ կ՚սկսի պատմել յուր ըրած մեծագործությունները, և ահա ձայն մը կը լսվի, որ կ'ըսեր, դուրս վռնտեցեք այս մարդը: Ամենքը շվարած իրարու երես կը նային։ Նորեն ձայն։ Նորեն շվարում։ Երրորդ անգամ լսելի կ ըլլա ձայնն։ Այս անգամ ուշադրություն ըրած ըլլալով Հասկնան, որ ձայնը Շիշմանյանի մորը նստած կողմեն կուգար և կը վճռեն թե այդ տիկինը որովայնախոս Հարկ չէ կարծեմ հերքել այդ վճիռը, ամենքը գ՜՜այ գուշակեցիք արդեն, որ տիկինը որովայնախոս չէր, այլ Հովսեփ Շիշմանյանն էր, որ ոլեճյաններուն ըրածները լսելով սաստիկ հուզված էր, և ահա այն գիշերն աշխարհ կուգա Հովսեփ յոթն ամիս մորն արգանդին մեջ մնալեն ետքը։ Եթե այս դեպքը չպատահեր հավանական էր, որ տասնևութ ամիսեն ծներ, վասն զի ամեն զինքը ճանաչողները գիտեն արդեն, թե որչափ ծանր կը քայլն... յուր հոդվածներուն մեջ, կամ բնավ չէր գար աշխարհ եթե Հասունյանի մը աշխարհ եկած ըլլալն առաջուց գիտնար, վասն զի շատ անգամ հայտարարած է թե' Հասունյանինի գտնվաձ տեղը ես գործ չունիմ։

Կարծես Հռովմա եկեղեցին բարեկարգելու պաշտոնով զկված էր աշխարհ, ինչպես Պեյքըր փաշան Հայաստան զրկվեցավ Հայաստանի քյուրտերն ի կարդ հրավիրելու համար. վասն զի լույս տեսնելուն պես սկսավ հարվածել յուր կրոնքը։ Մայրն երբ կը տեսներ, որ զավակն այնչափ հակակրություն կը սնուցաներ կրոնքին դեմ, օրհնյալ ջուրով արորոդ կ՚եփեր և կը կերցուներ իրենցէ Ջ ո՜ւր ջանք։ Երբոր չորս տարեկան եղավ, թաղին բոլոր տղաները ժողվելով անոնցմե բանակ մը կազմեց Հռովմա գահը տապալելու համար։

1835-ին Վենետիկի վանքը զրկվեցավ, որ վարդապետ ըլլա։ Հովսեփ ձայն չհանեց և պետք եղած ուսումն և գիտությունն առնելեն ետքը' հայտնեց թե վարդապետության հարմարություն շուներ, թե աշխարհական մնալ հարկ էր իրեն, որպեսզի դյուրավ կարենար յուր եղբայրներն ազատել Վատիկանու... Փարավոնեն։