Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Օրհնյալ ժողովուրդ, առաջուց չկայի՞ն այդ քարերը:


— Չկային:


— Մեր գիտցածին նայելով այդ քարերը շատունց ի վեր կային հոն, և հույներն իրավունք ունին այդ գետնի վրա։


Ժողովուրդը կը հուզվի, գերեզմանատան մեջ կռիվը կսկսի, հիսունեն ավելի հայ երիտասարդներ կը բանտարկվին, և ազգը մեծ դժվարությամբ կարող կըլլա առնելու գերեզմանատան կեսը հույներեն՝ որք ամբողջ գերեզմանատունը կլնել կուզեին։ Հոս կը վերջանա այն փոքրիկ պատմությունն. որ այն ատեն մեծ հուզում պատճառած է ժողովրդյան մեջ։


Թաղականությունը հոս մենաշնորհ մէ քանի մը անձերու, որք քսան տարիե ի վեր իրենք զիրենք կընտրեն, ամեն տարի հրաժարական կուտան, նորեն կընտրվին, դարձյալ կը հրաժարին, վերստին կընտրվին։ Ասոնց քաղաքականությունը միապետական է, խեղճ Սահմանադրությունը ինքզինք կը պատռե և դարձյալ չի կարող յուր ձայնը լսելի ընել։ Թաղական Խորհուրդն ուզածին պես կը կառավարե վարժարանն, որ այժմ անդրջրհեղեղյան կարգի դպրոց մը կրնա համարվիր ճեմարանն այն աստիճան հինցած Է, որ ամենաթեթև հով մը փչած ժամանակ երկրպագություն կընե։ Եկեղեցին բավական հարուստ ըլլալով կարող էր յուր թաղին վարժարանին ծախքերը հոգալ եթե Աստված կամենար...


Թաղեցին այս մասին բոլորովին անհոգ է, իմին ինչո՜ւս պետք. Թաղական Խորհուրդն հարկավ իրավունք ունի, որ կըսե, այսպես կը վարվի։ Ազնվապետական մասը Թաղական Խորհրդո համամիտ է ամեն խնդիրներու մեջ, և այս մասն պատարագի ժամանակ երկու անգամ, առաքելոցին և օրհնյալ եղերուքիե, Թաղական Խորհրդարանը կերթա, սիկար քաշելու և խահվե խմելու, եթե երբեմն այս մասին մին մոռնա Թաղական Խորհրդարանն երթալու և խահվե խմելու՝ թաղականեն ժամկոչ մը կը ղրկվի եկեղեցին և իմաց կը տրվի այդ աղային, որ խահվեն պաղած է, հրամմե թո՛ղ խմե։


Եկեղեցվույն մեջ առաջին փնտռվելիք բանն է իրենց համար՝ փառավոր ձայնավորներ ունենալ, ասոնք կուզեն, որ