Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թափե թաղը լուսավորելու համար, կազով չհասկնաք։ Այս երիտասարդությունն ավելի թատրոն կը շինե քան թե դպրոց. և եթե իշխանություն տըվի իրեն՝ թաղային վարժարանը թատրոնի կը փոխե, եկեղեցվո մեջ ալ ներկայացում տալու համար Պատրիարքարանեն արտոնություն խնդրելու կերթա:


Պալատին կիները նշանավոր են իրենց պարկեշտությամբն և հավատարմությամբն։ Ասոնք շաբաթն երեք անգամ տախտակ կը սրբեն և երեք անգամ լաթ կը լվան։ Նորաձև հագուստներ հագնելու համար իրենց քունը չեն խռովեր, պարզությունը կը սիրեն և նորաձևությունն միշտ պարզության մեջ կը գտնեն։


Թաղիս օդը աղեկ չէ, բայց ի՞նչ ազդեցություն ունի աղեկ օդն, երբ մարդ իւր քսակին մեջ օդեն ուրիշ բան չունենար։