Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սենին կիպի մանիճիլեր տեֆթերիմտե... պինի վար:


— Այս բարեկ...


— Թարալալա թարիլալիլալիա... թիրալալիլալամլամ.. օ՜օօօ՜հ։


— Այս բար...


— Տամ ամա՜ն, ամա՜ն եեր պենի...


— Ա՛ռ նայինք, տայր, և տնկե՛, ըսավ ասոնց մին իր քովինին, անոր կուրծքին հարված մը տալով յուր ափով։


Այս հարվածն, որ անոնց քով մտերմության նշան կը համարվի, եթե մեզ արվի՝ գերեզմանի նշան կը...


— Պիր կյուզելե մայիլ օլտում եեր պենի...


— Թարալալա թարիլլալալամ...


— Եեր պենի... իչերիմե պիր քուրտ տյուշմյուշ կեճե կյունտյուզ...


— Ա՜ ա՜ ա՜ ա՜ ա՜հ... թարալալալալիլալամ։


— Հոս նայեցեք, տայիներ, մանին ձգեցեք ու ցնծացեք... վարժարանին գանձանակն է։


— Ծո տղաք, դպրոցին թապախն է. տվեք նայինք... խմենք, բայց դպրոցնիս ալ չմոռնանք։


— Ա՛ռ վարպետ։


— Բռնե վարպետ։


— Ա՛ռ։


— Շեն կեցեք։


— Տամ աման... ակա՜ն:


— Պիզ վերելիմ փարալարը եեսին թաղական:


— Ծո տղա, ինչո՜ւ անանկ բաներ կը խառնես։


— Քեզի ի՞նչ պե, վայ կեչմիշի քընալը:


— Հիմա մեռելներուդ պառկած տեղեն կսկսիմ, հա՛։


— Երթանք... աֆ կընեք, աղաներ, ձեզի ձանձրություն սրվինք։


— Չէ՛, չէ՛:


— Զրուցեցեք նայինք, բարեկամներ, քիչ մը ձեր թաղին վրա խոսինք։


— Բարեկամ, մեր թաղին ժողովրդեան մեկ մասին պատ-