Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բերին, Աբիսողոմ աղա. վեր հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթէ կուզեք, քիչ մը հոգնություն առնելու համար սա պզտիկ սենյակը նստեցեք, ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով։


— Շատ հոզնած եմ, քիչ մը հոս նստիմ։


— Ձեր կամքն ինչպես որ կուզե, այնպես ըրե՛ք, Աբիսողոմ աղա, տունը ձերն Է, Աբիսողոմ աղա, ձեր տունին պես հանգիստ ըրե՛ք։


— Շնորհակալ եմ։


Աբիսողոմ աղան պզտիկ սենյակը մտավ առաջնորդությամբ տիկնոջ, որ ղամբար մը բռնած Էր, որուն կազը հատնելու վրա էր:


— Ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա, տունն ի՞նչպես են, աղե՞կ են։


— Աղեկ են։


— Թող աղեկ ըլլան, ձեր զավակներն ի՞նչպես են, Աբիսողոմ աղա, դպրոց կերթան։


— Զավակ չունիմ։


— Ձեր տիկինն ի՜նչ կընե, աղե՞կ է, Աբիսողոմ աղա։


— Տիկին չունիմ դեռ։


— Կարգված չե՞ք, Աբիսողոմ աղա։


— ՉԷ։


— Շատ լավ, հոս աղվորիկ աղջիկ մը գտնենք ու պոլսեցի ընենք քեզի, Աբիսողոմ աղա։


— Անանկ միտք մը ունինք, պատասխաներ Աբիսողոմ աղան, բայց աղջիկեն առաջ ես կերակուր կուզեմ, վասնզի առտվնե ի վեր բերանս բան դրած չեմ։


— Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ, հիմա կը բերեմ ձեր կերակուրն։


Տիկինը դուրս եկավ և դուռը բանողով սեմին վրա կայնեցավ՝ սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կը հիշեն ընթերցողները, դայակ փնտրելու գացած էր։


Աբիսողոմ աղտն սենյակին մեջ մինակ մնալով՝ բարձի վրա դրված Զեն Հոգևորն առավ և թղթատել սկսավ զայն.