Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՖԵՐԻ ԳՅՈԻՂ

Այս գեղին մեջ պատվական գարեջուր կը շինվի. ազգային գործերու վերաբերությամբ գյուղացիին թմրությունն հառաջ եկած է այս ըմպելիքեն, զոր շատ կը խմե։


Քահանա մը կա, որ կը կարդա այս եկեղեցիին մեջ և կարդացած ժամանակը երբեմն հետևը կը նայի և եկեղեցվույն մեջ մարդ մը տեսնելուն պես գանձանակը կառնե և կարդալով կսկսի պտտցունել գանձանակն։ Եկեղեցվույն մեջ այս քահանայեն զատ մարդ տեսնելը հրաշքի կարգ անցած է։


Հազիվ հիսուն վաթսուն տուն կա հայու։ Վարժարանին մեջ աշակերտները կը կարդան Քերական, Սաղմոս և Նարեկ:


Բերայեն հոս կերթան կենդանիները գարեջուր խմելու, և մեռյալներն ալ թաղվելու. վասնզի հոս փոխադրված է Բերայի գերեզմանատունը։


Օդն այնքան աղեկ է, որ ամեն կիրակի մեծ բազմությամբ ամեն թաղերե հոս կը դիմեն, քիչ մը և շատ գարեջուր առնելու համար: