Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հայտնի չէ։


— Մանչ է առաջ Աստված։ Տիկնոջդ ըսե, որ չնստի, միշտ, շարժի, քալե ու քալե։


— Շնորհակալ եմ, մնաք բարով։


Բարթողիմեոս աղան նորեն քեզի կը դառնա և որպիսու֊ թյունդ դարձյալ հարցնելեն վերջը մսավաճառի մը խանութը կը մտնե։


— Այս վերջին անգամվան միսդ ուտվելու բան չէր շի- տակը։


— Ամենեն պատվական միսեն տվի։


— Սխալ է. տիկինն ըսավ թե այս անգամվան միսն գեշ անհամ էր։ Կը խնդրեմ որ ուրիշ անգամ քիչ մուշադրու- թյուն ընես, ես քուկին քսան տարվան հաճախորդդ եմ, և չվայլեր որ գեշ միսն ինձի տաս, որովհետև ես կանխիկ կը վճարեմ միշտ։


— Գալ անգամ ավելի ուշադրություն կընեմ։


Բարթողիմեոս աղան վերստին քեզի կը դառնա.


— Ի՞նչ կա, ի՞նչ չկա նայինք, չխոսի՞ս...


Եվ ահա երկար հասակով մարդ մը կելնե դեմն, որուն հետ կսկսի խոսակցել։


— Տակավին չմոռցա, կըսե, այն գիշերվան զբոսանքը։


— Ես ալ չմոռցա։


— Գարեջուրն պատվական էր։


— Այո՛։


— Ժանպոնն ալ համով էր։

— Ընտիր։


— Քսան բաժակ խմեցի այն գիշերը:


— Անուշ ըլլա։


— Գալ շաբթու նորեն միանանք գիշեր մը Ֆիլիբի խա- նութը։


— Միանանք։ Մնաք բարով։


— Մեզեն առաջուց պատրաստենք սակայն։


— Կըլլա։ Մնաք բարով։


— Բայց օտարական չգտնվի մեջերնիս։