Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ աղեկ։ Մնաք բարով։


— Մենք մեղի ըլլանք։


— Այո՛։ Մնաք բարով։


— Բազմություն ըլլա նե՝ համ չըլլար։


— Անանկ է։ Մնաք բարով։


— Տեսնվինք։


Բարթողիմեոս աղան խոսքը ձեզի կուղղե վերստին։


— Ի նչ կընես կոր, նայինք։


— Ոչինչ։


— Բնավ չես երևար, եղբայր, անոր ասոր կը հարցնեմ քեզի համար ու...


Այս միջոցին տիկին մը կը տեսնե հանկարծ։


— Ինչպե՞ս եք տիկին, աղե՛կ եք։


— Փառք Աստուծո, Բարթողիմեոս աղա, հրամանքնիդ ընտո՞ր եք։


— Սանկ նանկ։ Ընտո՞ր ըրիք գլխարկը։


— Ո՞ր գլխարկը։


— Անցյալ շաբթու գլխարկ մը կը սակարկեիր կոր, Հարյուր քսանի չտվավ։


— Ինտո՞ր ալ միտքդ կը մնա, Բարթողիմոս աղա, իննսունի առինք։


— Աղեկ գլխարկ էր սակայն. ձեզի շատ աղեկ վայլեց, տիկին, աղջիկ դարձաք։


— Թոհաֆ ես, Բարթողիմեոս աղա, աղջիկությո՞ւնս մնացեր Է։


— Ես քեզի հազար աղջիկի չեմ փոխեր։


— Տեր ողորմյա։


— Տունն ինտո՞ր են, աղեկ են, աղադ ի՞նչ կընե, կենե առաջվան պես կերակուրն ուտելուն պես կերթա, կը պառկի՞։


— Ի՞նչ ընե, հոգնած հոգնած կուգա։


— Բարև ըրե՛։


— Շատ աղեկ:


— Տեսնվինք։


— Գլխուս վրա։ Մնաք բարով։