Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նմաներ, սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուն երկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք դնելու համար մեծաքանակ գումար մը կուտային։ Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը.


— Ծառա եմ մեծապատվությանդ, մեծապատիվ տեր, պոռար այս երիտասարդն սենյակեն ներս մտնելով և մոտենալով Աբիսողոմ աղային։


— Ի՞նչ կա, ի՞նչ կուզեք, հարցուր Աբիսողոմ աղան վախնալով։


— Վսեմափայլ տե՛ր, ձեր գալուստն լսելով փութացի հոս գալ, իմ խորին մեծարանացս հավաստին ձեր ոտքերուն տակը դնել։


— Ոտքերո՞ւս տակը. շատ աղեկ, դի՛ր, ըսավ Աբիսողոմ աղան, որ կը կարծեր, թե մուճակ բերած էր իրեն։


— Շնորհակալ եմ, բարձրապատիվ տեր, ըսավ երիտասարդը, գլուխը բարավ և սեղանին վրա ելավ, կանգներավ։


Աբիսողոմ աղա այս տեսարանին առջև բոլորովին չվարած՝ անհամբեր տեսնել կուզեր, թե ի՞նչ պիտի ըներ այս պարոնը սեղանին վրա։


Երիտասարդն ծորեն թուղթ մը հաներ և աչերն Աբիսողոմ աղային տնկելով բոլոր ձայնովը պոռար.


— Տյարք և տիկնայք...


Աբիսողոմ աղա այս ահարկու ձայնեն վախնալով՝ նստած տեղեն երկու կանգուն վեր ցատկեց և չկրնալով ինքզինքը զսպել պոռար.


— Ո՞վ է այս մարդը, հիմարանորեն փախած խենդ է, թե հիմարանոց երթալու հիմար։


— Հայ ազգն, շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը