Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե ստիպողական գործեր ունիք, չեմ ստիպեր, որ մնաք:


— Այո, ստիպողական գործեր ունիմ։


— Շատ շատ բարևներ կընեմ...


— Գլխուս վրա...


— Ձեր տիկինին...


— Ըլլա:


— Ձեր աղջիկներուն:


— Շատ աղեկ։


— Պզտիկին ալ աչքեը կը համբուրեմ:


— Շնորհակալ եմ:


— Դարձյալ հրամմեցե՛ք, Հակոբոս աղա՛:


— Դուր ալ հրամմեցեք:


— Մեզի մի՛ մոռնաք:


— Չենք մոռնար:


— Տիկինդ ալ մեկտեղ բե՛ր:


— Կուգանք:


— Տիկինը բեր օր մ՝որ քիչ մը պատշգամը նստի։


— Նստի, (Մեկուսի) որ ինձի պես խայտառակվի:


— Մեր պատշգամբ շատ աղեկ է:


— Անանկ է:


Հակոբոս աղան կը մեկնի:


Ինքզինքը փողոց գտնելուն պես կսկսի խորհրդածությանց. առասուն անգամ ոտք ելնել, քառասուն անգամ նստիք, որպեսզի Էֆենտին նստի պատշգամը, պարապ տեղը պզտիկնալ, խոնարհիլ... խայտառակվիլ հյուրերուն առջև: Խելք չըրի. առաջին անգամ, երբ տիկինն Էֆենտին պատշգամը հրամցուց, պատշգամեն իջնելու էի... պզտիկություն պիտի ըլլար թեև, բայց գոնե մեկ անգամ պիտի ըլլար և. ոչ թե քաջասուն անգամ, որպես եղավ։ Գետնին տակը անցներ սա պատշգամբ... ի՞նչ սորվելիք ունիմ, ի՞նչ շահ ունիմ ես ան Էֆենտիեն, որուն քով ասանկ պզտիկ մնալու ստիպեցին զիս... ե՞ս ուղեղի պատշգամը նստիլ, ինքը հրամցուց, ես ալ