Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կին, առեք։ Աթանաս աղա, կաղաչեմ, հրաման ըրե՛ք ձեր տիկնոջն, որ չմերժե։


— Կարծեմ, ըսինք թե չգործածեր։


— Կը խնդրեմ, ըսեք որ առնե, ձեր խոսքը չմերժեր... ծխախոտս ընտիր է... մասնավորապես տիկիններու համար է... անուշ կաղաչեմ, հրաման ըրեք, որ առնե։


Տիկինը խնդիրը չերկարելու, համար կառնե սիկարը։


Միհրան քիչ մը ներկայից խոսակցությանը կը խառնվի, հետո հայելիին առջև կերթա և ձեռքով մազերը կը շտկե: Սենյակին մեջ փոքրիկ պտույտ մը կընե՝ Ֆաուսթեն. քանի մը կտորներ մռմռալով և նորեն կը դառնա Աթանաս աղային տիկնոջը.


— Ա՛հ, տիկին, կըսե, կարմրցեր եք, եթե նեղվեցաք. պատուհան մը բանամ։


— Հարկ չկա։


— Կաս-կարմիր կտրեր եք, տիկին, կը քրտնիք, վերջը կը մսիք, հիվանդ կըլլաք։


— Հոգ մի՛ ընեք։


— Չէ, չէ, պիտի բանամ պատուհան մը։


— Չուզեր։


Տիկինը նեղություն կզգա Միհըանին ընթացքեն։ Աթանաս աղան, որ բնավ ունկն չդներ հյարերու խոսակցության և միայն Միհրանը կը դիտե, կը նեղվի նույնպես։ Բայց ճար չկա, համբերելու է, մինչև որ վտանգն անցնի։


Միհրան կը շարունակե յուր ընթացքը։


— Չըլլա՞ որ գլուխնիդ ցավի, տիկին։


— Տան մը չունիմ, ճանըմ։


— Հովս աղեկ լավանտա ունիմ, տամ քիչ մը, ու շփեցեք ձեր ճակատը։


— Գլխու ցավ չունիմ։


— Պարոն Միհրան, չգա՞ս քովերնիս նստիլ ու խոսելու, հոգնեցաք պտըտելով, կըսե անդիեն Աթանաս աղան։


— Գամ պիտի, տիկինն անհանգիստ է, ու քիչ մը լավանտա տամ, կըսեմ։ Բացե՛ք քիչ մը, տիկին, ձեր թաշկինա—