Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս միջոցին նամակ մը կը բերեն տիկին Թագուկին, որ օրիորդ Զապելին կուտա կարդալու համար։ Օրիորդը կը կարդա։


«Տիկին,

Թաղիս մեջ ծաղիկի հիվանդություն կա, չըլլա որ ելնեք գար։

Խաչատուր ...յան»

Ապուշ, ապուշ իրարու երես կը նային։ Կենդանի պատկեր: