Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին և պարտապանին մեջ շատ անգամներ կռիվ եղած ըլլալով՝ որոշվեցավ որ նեղ փողոցները լայնցվին։


Այս քաղաքն զբոսավայրեր ալ ունի, ինչպես Չամլըճա, Ֆեներ, Չիֆթե Հավուզ։ Ունի նաև թատրոն մը, թատրոնին մեջ ներկայացված խաղերը տեսնելու համար ներս մտնալու հարկ չկա, թատրոնին դուռը կայնիլը բավական է, հոնկից կրնա մեկը դերասաններուն խոսքերն բառ առ բառ լսել:


Այս քաղաքն ունի նաև երեք վարժարան, որոնց մեջ հայերենի, ֆրանսերենի, տաճկերենի, պատմության, աշխարհագրության, թվաբանության դասեր կը տրվին աշակերտաց։


Բնակչաց թիվն որոշ չգիտցվիր, որովհետև բնակիչը տեղ մը ամփոփ չեն կենար որ համրվի, Այվատյանին խելքին պես երթևեկության ենթակա են։


Այս քաղքին երիտասարդները երկու անգամ Ուսումնասիրաց ընկերություն հաստատեցին և չորս անգամ կործանեցին։ Երկու անգամ ալ ընթերցասիրաց ընկերություն կազմերին, թեպետև աս ընկերությունը անոնք չկործանեցին, ինքնիրմե կործանեցավ։


Հոս ծնած Է վատ և կենդանի բառերուն թարգմանիչ Միսաքյան Էֆենտին։


Քաղքին բերքն Է խաղող, այս պատճառավ գինետունները շատ են, գինի խմողներեն ավելի գինիի տակառ կը գտնվի:


Այս քաղքին երիտասարդներն օր ըստ օրե հառաջադիմության վրա ըլլալովի մեծ հույս կուտան ապագային։ Շատ հուսալի է, որ քանի մը տարիե ետքը ավելի կանոնավոր վիճակ մը կունենա իրենց սիրահարությունը։