Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

«Մեծապատիվ մուրացկանները» առաջին անգամ լույս է տեսել 1880 թվականին պրակ առ պրակ։ Այս առթիվ «Լույսի» 1880 թվականի նոյեմբերի 1-ի համարում արված Է հետևյալ հայտարարությունը՝

«ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ
Գրեց Հ. Հ. Պարոնյան
Հրատարակիչ Ս. Ղ. Պարտիզպանյան


Ազգային ժամանակակից վեպ մ’է, որ տետր առ տետր սկսած է հրատարակվիլ, առաջին տետրը ի լույս ընծայված ըլլալով, կը ծախվի...»:


Տպագրությունը շարունակվել է մինչև 1881 թվականը։ Նույն «Լույսի» 1881 թվականի հունվարի 28-ի համարում կարգում ենք՝ «...հինգերորդ տետրը ի լույս ընծայված ըլլալով կը ծախվի...»։


Ե՞րբ է ավարտել այն և քանի պրակներից է բաղկացած եղել դժվարանում ենք ասել, որովհետև մեր տրամագրության տակ չունենք և ո՛չ մի նմուշ այդ տետրերից։


Սույն տեքստի պատրաստման համար օգտագործել ենք 1887 թվականի Պոլսի տպագրությունը, որը «Մեծապատիվ մուրացկանների» առաջին հրատարակությունն է առանձին գրքով: Ստորև մեջ ենք բերում հրատարակչի՝ Ս. Պարտիզպանյանի հառաջաբանը ամբողջությամբ, իբրև շահեկան փաստաթուղթ երկի պատմության համար։


«Օտար լեզուներե թարգմանված վեպերը ընդհանրապես օտար ազգաց բարուց և սովորությանց համեմատ շինված ըլլալով, բնականաբար միևնույն օգուտը չեն ընծայեր մեզ, երբ զանոնք ի հայ լեզու կը թարգմանենք, հարկ է որ ազգային վնասակար սովորությունները և մոլությունները հարվածող ազգային վեպեր ի լույս ընծայվին, որպեսզի հասարակությունը կարդալով կատարելապես օգտվի և յուր հոռի սովորությունները ուղղե: Այսպիսի վեպեր դուն ուրեք տեսնված են մեր մեջ և ցավալի է ըսել, որ այս պատճառավ ժողովուրդը յուր վնասակար ունակությանց մեջ մնացած է։ Այս տեսությամբ ներկա վեպը, որ Հ. Հ. Պարոնյան էֆենտիի