Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կ. Պոլսո թաղերու ազգայնոց բարքը, սովորություններն և ընկերական կյանքը, նույնպես և վարժարանաց վիճակը նկարագրող զավեշտական հետաքրքրաշարժ գործ մէ, որ տետր առ տետր սկսած է հրատարակիլ:


Սույն գործույն ութերորդ տետրն արդեն տպագրված և շրջաբերության հանված ըլլալով՝ կը ծախվի լրագրավաճառաց քով, Ս. Ղուկասյան և Ֆրենկյան գրատունը և սուճի Պողոս աղայի խանութը ի գին 40 փարա»:


Ինչպես «Մուրացկանների» նույնպես և «Պտույտի» տետրերից ո՛չ մի օրինակ չի պահպանված: «Պտույտը», առանձին գրքով, առաջին անգամ հրատարակել է Ս. Պարտեզպանյանը. այս մասին է վկալում «Լույսի» 1880 թ. հոկտեմբերի 11-ում (№ 108) տպագրված հայտարարոլթյանը»


«ՊՏՈԻՅՏ ՄԸ
ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈԻ ՄԵՋ
Գրեց Հ. Հ. Պարոնյան
Հրատարակիչ Ս. Ղ. Պարտիզպանյան:

Ամբողջական գործը կը ծախվի Ս. Ղուկասյան գրատունը, Ֆրենկյանի և Սուճի Պողոս աղայի խանութը»:


«Պտույտի» երկրորդ հրատարակիչը Տ. Տողրամաճյանն է, «Մուրացկանների» 1909 թվականի հրատարակության առթիվ հառաջաբանի տեղ գրված մի քանի տողերը հաստատում են այս փաստը» Հրատարակիչ Տ. Տողրամաճյանը իր շնորհակալությունն է հայտնում Ս. Պարտիզպանյանին, որը «...բարեհաճեցավ, ինչպես սույն «Մեծապատիվ մուրացկանները»—ի, նույնպես նաև «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» և «Ծիծաղները» երկերուն երկրորդ տպագրությանց[1] (ընդգծումը մերն է — Ա. Մ.) իրավունքը մեզի տալ, քանի որ այդ երեք հեղինակությունները իր հաշվույն գրել տված է անմահ երգիծաբանին...»:


Հետևությունը պարզ է. առաջին տպագրությունը Պարտիզպանյանինն է, երկրորդը՝ Տողրամաճյանինը, որը նույնպես մենք չունենք:


Սույն տեքստի պատրաստման համար օգտագործել ենք Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության 1892 թվականի տպագրությունը:


Բացի վերոհիշյալից, Թիֆլիսում «Պտույտը» լույս է տեսել երկրորդ անգամ՝ 1900 թվականին:


Հետագայում «Պտույտը» ունեցել է և այլ հրատարակություններ, տպագրվել է հեղինակի երկերի ժողովածուում (Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, IV հտ., Պետհրատ, Երևան, 1934) և հատվածաբար (Հ. Պարոնյան, Ընտիր երկեր, I հտ., Հայպետհրատ, Երևան, 1954):


Սույն հատորի համապատասխան բաժնում լույս են տեսնում «Պտույ-

  1. Խոսքը վերաբերում է Պոլսի հրատարակություններին: