Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տի» տարբերակները՝ «Քաղաքական աշխարհագրություն» վերնագրով: Տարբերակները, որոնք վերցված են «Թատրոնի» 1874 թ. №№ 7, 11, 13, 24, 59 համարներից, Հ. Պարոնյանի երկերի ժողովածուի նախորդ հատորներում չեն զետեղվել:


ՄԻՋԱԳՅՈԻՂ

1. «Արևելյան խնդիր» — Այսպես էր կոչվում թուրքական կայսրության գերիշխանության տակ ապրող ժողովուրդների ազատագրության հարցը, որ եվրոպական տերություններն օգտագործում էին իրենց քաղաքական ծրագրերի իրագործման համար:


2. «Տուն իմ տուն աղօթից կոչեսցի, և դուք արարիք զօտ այրս աւազակաց — Մատթ. ԻԱ. 13:


3. «Սովելոց հանձնաժողով»—1879 թվականի երաշտին հաջորդեց վասպուրականի մեծ սովը, որը տևեց շարջ երկու տարի: Սովի աղետաբեր չարիքները մեղմելու նպատակով, Պոլսում՝ Ներսես պատրիարքի նախաձեռնությամբ և նախագահությամբ Սերովբե Կյուլպենկյանի՝ կազմվեց Սովելոց կենտրոնական հանձնաժողով: Սովի վնասները, մանավանդ հեռանկարը ահավոր էր և պայքարը նրա դեմ կրեց համազգային բնույթ:


4. «Ազգանվեր հայուհյաց ընկերություն»—1879 թվականի ապրիլի 11-ին Սկյուտարում, բանաստեղծուհի Սիպիլի նախագահությամբ հիմնադրվում է «Ազգանվեր հայուհյաց ընկերությունըս, որի նպատակն էր է...գավառներու մեջ հայ իգական սեռի դաստիարակության նպաստելը»: Ընկերությանը հաջողվում է գավառական տարբեր քաղաքներում բաց անել մի քանի վարժարաններ:


5. «Գուրգեն»—Խոսքը Հակոբ Գուրգենի մասին է (տե՛ս անձնանունների բառարան):


6. «Բարեսիրաց ընկերության թատրոն» — Բարեսիրտը ընկերության թատրոնը հիմնվել Է Մ. Պեշիկթաշյանի նախաձեռնությամբ» Թատրոնը 1858 թվականից ուներ հիմնականում սիրողներից կազմված դերասանական խումը, հանդես էր գալիս պարբերական ներկայացումներով և վայելում մեծ ժողովրդականություն:


7. Տարբեր առակագիրներ տարբեր ձևերով մշակել են կապիկին նվիրված հայտնի առակը, համաձայն որի, կապիկը ենթադրել Է, թե կարդալու կամ գրելու գաղտնիքը ակնոցներ գործածելու մեջ է, փորձել է այդ, բայց ոչ մի արդյունքի չի հասել:


9. «Հաշիվի չհիշվի» բացականչություններով ժողովուրդը հաճախ