Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կընեք կոր, կըսե, մշտելով իրեն քով նստող մին, Դատաստանական խորհրդո մեջ չենք։


— Այո՛, էֆենտիմ, մենք ձեզի հետ միշտ կապված պիտի մնանք, պատասխաներ է սթափելով։


Կա՞ մարդ մը, որ նախ իր շահը չխորհի։


էնֆիյեճյան հայրն ալ իրեն եղած հարցման պատասխանելու տեղ չերքեսներու Ասիա փոխադրվելուն դեմ բողոքեր է, ի՞նչպես եղեր է, որ Հասունի դեմ չէ բողոքեր...


(Սա չերքեսներուն ալ տեղ մը չգտնվեցավ, որ այս հոգեն խալսեինք. եթե ինձի հարցվի, կառաջարկեմ, որ Սալիզպրիի տունը փոխադրվին չերքեսները)։


Շատ հավանական է, որ այս երկու փոխանորդներն, ի վարձատրություն իրենց ցույց տված պերճախոսության, ծերակույտի անդամ ընտրվին։


Խոսքը ձերն է Մասիս:


«Կըսվի թե Քարատաղի ժողովրդյան մեջ ավանդություն կա, թե Աստված աշխարհս ստեղծած ժամանակ՝ լեռները պարկի մը մեջ լեցուցած՝ աշխարհի ամեն կողմը կը ցանե եղեր, հանկարծ պարկին հատակը պատռելով՝ մեջը մնացած լեռներուն ամենն ալ Քարատաղի երկրին վրա թափեր են։ Մենք ալ կըսենք թե, արդյոք նախախնամությունն Ադամ նախահոր մեղացն ի պատիժ աշխարհի վրա ցավերն ու վիշտերը ցանած ժամանակ՝ պարկին հատակը պատռելով՝ մեծ մասն Հայաստանի վրա թափեր է»։


Շատ իրավունք ունի Մասիս այսպես խոսելու, եթե նախախնամությունը իր կարել տված պարկին խումաշին քիչ մը ուշադրություն ըներ՝ ո՛չ պարկը կը պատռեր, ոչ ալ այսչափ դժբախտություն կը թափվեր Հայաստանի վրա։


Նախախնամությունը հրեաներեն ծախու առած ըլլալու է ամերիքանը, որովհետև ասոնք մինչև այսօր աղեկ ապրանք ծախելու սովորությունր չունին։


Նախախնամությունը պարկին պատռիլր տեսնելով՝ կերեի որ զայն նորեն կարել տվեր ու թափածները ժողովելու