Անոթությունը մայրաքաղաքս հասավ. վաղը մեր աղիքներուն այցելություն մը պիտի ընե։ Մեր՝ գարիին ու հարդին հետ ունենալիք տեսությունը գալ տարվան մնաց։
Պրոլի ազգային ժողովին մեջ պիտի առաջարկե Մաքմահոնին որ յոթը տարիեն առաջ չմեռնելուն ստորագրություն մը տա, և կամ մեռնելեն տարի մը առաջ իր մեռնելիքը ժողովին իմաց տա որպեսզի ժողովն հիմակվընե իրեն հաջորդ փնտրելու չզբաղի։
Պաշտոնեությունը հրաժարեցավ՝ նոր պաշտոնեություն ընտրվեցավ։
Նոր պաշտոնեությունն ալ հրաժարեցավ, ուրիշ մը ընտըրվելու վրա է։
Նորընտիր պ՛աշտոնեությունը ընտրվեցավ, զրույց կը պտըտի որ հրաժարական պիտի տա։
Նոր պաշտոնեությունը հրաժարեցավ։
Պաշտոնեություն մը ընտրելու վրա ենք։
Նոր պաշտոնեություն մը ընտրվեցավ։
Իրիկուն եղավ. նոր պաշտոնեությունը պաշտոնը պիտի շարունակե թե որ վաղը առտու չհրաժարի։
ՊԱԶԵՆԻ ՓԱԽՈՒՍՏԸ
Տիկին Պազեն Գաղղիո կառավարության հետ նարդ խաղաց, ու երկար ատեն կելւս նետելեն ետքը վերջապես տյուշեշ մը նետեց և հինգ դռնեն դուրս փախուց յուր փուլը։
Ի՞նչպես կրցավ տյուշեշ նետել։