Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեց տերությանց դեսպանները քիչ օրեն նորեն մայրաքաղաքս պիտի ցան եղեր:


Ինչո՞ւ գացին այս մարդիկ, և հիմա ինչո՞ւ կուգան:


Քոնֆերանսին առաջարկությունները չընդունելնուս համար գացեր էին, հիմա ալ այդ առաջարկությունները ընդունած չըլլալնո՞ւս համար կուգան կոր։


Ո՛չ, ոչ, ես գիտեմ ինչու համար կուգան կոր։ Կեցեք, ըսեմ։


Հիմա մեզի բրոթոքոլթ ստորագրել չե՞ն առաջարկեր կոր։ Էհ, եթե բրոթոքոլը չստորագրենք, վեց տերությունները պիտի պարտավորին իրենց դեսպանները ետ կանչել. էյ, հոս դեսպան չկա, ո՞վ կանչեն ետ։ Ուստի հիմակվնե դեսպանները նորեն կը ղրկեն կոր. ետ կանչեն նե՝ ելնեն երթան։


Ո՛վ դեսպանը, եթե կուզեք՝ կես ճանբեն ետ դարձե՛ք, ինչու որ բրոթոքոլը չպիտի սսրորագրենք։


Երեկվան Մանզումեին մեջ հետևյալը կը կարդանք. «Հրաման եղեր է, որ ասկից ետքը պաշտոնյայք ժամը հինգին իրենց պաշտոնին գլուխը գտնվին»։


Կարծենք ժամը հինգին շատ կանուխ է, որովհետև մեր գիտցածը Բարձրագույն Դռան սենյակները յոթնին կը բացվին։ Ասկից առաջ տպագրական տեսուչներն ժամը յոթնեն առաջ գտնալն անկարելի եղած էր մեզ։


Անպատճառ սխալմունք մը ըլլալու է Մանզումեին այն լուրին մեջ։


Երեսփոխանական ընտրությանց մասին հույն լրագիրները լեզունին քաշեցին։


Կերևի որ Մասիսի տված ապտակներեն բավական կարմրեցան մեր օրթոտոքս եղբայրներուն երեսները։ Այս եղբայրներեն մին կ՝ըսե թե «Մասիսի նպատակն է այս երկու ազգերը իրարու դեմ հարուցանել, բայց յուր նպատակին մեջ