Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չպիտի հաջողի, որովհետ և հայոց հետ եղբայրաբար պիտի վարվին հույները»։


Ողջ ըլլան, բայց կաղաչենք, որ շատ եղբայբաբար չվարվին, եթե կուզեն սիրով վարվիլ մեզի հետ։


Վերջին լուր.— Լոնտրայեն Աժանս Հավասի հեռագիրն կը ծանուցանե, թե Թուրքիան բարեկարգելու պաշտոնը պիտի հանձնվի մեծապատիվ Նիկողոս էֆենտի Թյուլպենտճյանի։


<67>

Քաղաքականության վրայոք նոր և ստույգ լուրեր քանի մը ժամ անակե ի վեր արժեթղթոց մեջ կը կարդամ կոր։


Արժեթուղթերը գոցվելու կամ բանտարկվելու վախ չունենալնուն համար ազատ կը խոսին կոր։ Անոնց ալ վիճակը թեպետև լրագրաց վիճակեն աղեկ չէ, բայց այսօրվան լուրերնին վաղը սուտ հանելու և շատ անգամ ալ սուտ լուրեր տալու չեն ստիպվիր կոր։ Վերջապես արժեթուղթը այսօր սրբազան պապեն ավելի անսխալ է յուր վարդապետությանցը մեջ։


Տեսե՛ք արժեթուղթը այսչափ առավելություններ ունի լրագիրներեն, և դարձյալ անոր բաժանորդները գոհ չեն իրմե...


Արդ, արժեթղթոց այսօրվան տված լուրերը խաղաղասիրական չեն. կը վախցվի, որ բանակներուն ատենապետները շեփոր հնչեցնելով ժողովները բանան։ Արդեն թնդանոթը քանի մը ատենե ի վեր խոսք կուզեմ, խոսքը իմս է ըսելով գլուխնիս ուռեցուց, և կը կարծվի, թե քանի մը խոսք չըրած՝ տեղը պիտի չնստի։ Ի վերա այսր ամենայնի, կրնա ըլլալ, կըսեն Վիեննայի լրագիրը, որ թնդանոթին խոսք չմնար և խնդիրը խաղաղությամբ կը լուծվի։


Ես ալ լրագրաց խոսքերուն չեմ հավտար. արժեթուղթը ըսելու է այդ խոսքը, որ հավտամ։