Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հասցնելուս սեպեպը սա՝ է քի, սանքի երթամ փեսիս ու աղուս խանութները գոցել տամ տե՝ մեր քեհյային տանիմ, մուրացկան գրել տամ։


— Հիմակվնե թանթանայի մի տար, զերե այս անգամ գովելիքներուն մեջը հարուստներ ալ կան, մենք անոնց հետ գլուխ չենք կրնար ելնել, վերջը բացը կը մնանք։


— Մնաք բարով, ընկերներուդ իմացուր աս լուրը:


— Դուն ալ արզհալին աշխատե։


<72>

Կառավարությունք դեռ խորհելու վրա են, թե ի՞նչ պատասխանեն Կորչաքոֆի շրջաբերականին։


Իրարու կը հարցունեն։


— Ի՞նչ պատասխանենք։


— Իրավ որ չգիտեմ, պատասխան մը գտնանք երկուքնիս մեկեն տանք։


— Ի՞նչ պատասխան գտնանք։


— Շրջաբերականին դեմ ըլլա տրվելիք պատասխանը։


— Մտմտանք քիչ մը՜։


— Մտմտանք, աղվոր պատասխան մը չկրնանք գտնալ նե՝ Կորչաքոֆին կը գրենք, որ մեր կողմեն ինքը պատասխանե իր շրջաբերականին։


Որչափ դժվար բան է եղեր սա շրջաբերականին պատասխանելը. եթե ես ըլլայի՝ սա պատասխանը կուտայի.


«Մեծապատիվ Կորչաքոֆ էֆենտի։


Ստացա ձեր ղրկած շրջաբերականը։ Անոր մեջ կըսեք թե հանուն Եվրոպայի պիտի պատերազմիք և թե մենք ալ ձեզի համակարծիք ենք։ Կաղաչեմ, հաճեցեք իմաց տալու ձեր մեծապատվության, որ այս մասին երբեք ձեզի հետ համամիտ չենք։ Կաղաչեմ, սուտ մի՛ խոսիր։ Ես հիմակուհիմա ո՛չ չէզոք եմ, ոչ ալ կրավորական, շահերուս դպչելուդ պես ներգործական եմ։ Հունաստանի պես դիմազուրկ չեմ։


Աղեքսանդրին բարևներ»։

Քույդ Խիկար

Ահավասիկ այս իմաստով պատասխան մը կուտայի և գործիս կը նայեի։