— Մարդ մի կուգա կոր, ըսի՛ր... (Լալով) մեռելներուդ հոգուն համար, հինգ փարա տուր, Աստված գործդ հաջողե, երկու օրե ի վեր բան մը կերած չեմ, անոթի եմ:
— Գնաց։
— Քոնսոլիտեն խապար մը ունի՞ս, ելեր է կըսեն կոր։
— Քոնսոլիտր ձգե՛ դուն հիմա, ես քեզի խայրլը հավատիս
մը բերի, անոր նայինք։
— Ի՞նչ կա։
— էֆենտիմ, պյություն մուրացկանները տերութենեն
առնելիք ունին եղեր տե՝ խապար չունին։
— Ի՞նչ կըսես, ծո՛։
— Չիմացա՞ր, անցյալ շաբթու Մեճլիսի ումումիեին մեջրեիս
Վեֆիք փաշան ըսեր է՝ թե հինգ հարյուր տարի կա, որ
տերությունը աղքատներու համար մեծ մեպլաղ մը տվեր է
աս մեպլաղին ֆայիզովը, էֆենտիմ, չէ քի միայն Պոլսո աղքատները՝
այլ անոր հինգ հարյուր խաթր աղքատներ ալ գտնվին
նե՝ կեչինմիշ կըլլան եղեր։
— Ինչո՞ւ ուրեմն մեր ֆայիզները չեն տար եղեր։
— Ասանկ նստելով գործ չի քալեր, պյություն մուրացկաններս
մեկ ըլլալու ենք, քեհյանիս առջևեն, մենք ետևեն
խարիճիեի առջև շարվելու ենք, արզհալ մը տալու ենք և հաշիվները նայելու ենք։
— Անանկ է յա, նայինք որի տրվեր է այդ ֆայիզները։
— Ի՞նչ կըսես, աղբար, ֆայիզները կառնենք, յան
կուգանք, զաթր այս տարի տունեն գլուխս կը տանին կոր քի
Պեռյուք Տերե երթանք։ Աս ի՞նչ անիրավություն է, մեր ֆայիզներուն
վրա նստեր են։
— Հիմա բանած ֆայիզները առնելնես ետքը, ան ալ
չե՞նք կրնար ուզել։
— Իրավունքնիս չէ՞ մի. կուզենք, կառնենք պանքայի
մը կուտանք, ֆայիզը անկից կ՛առնենք։
— Պոլսո աղքատներուն հինգ խաթը ըլլա նե, կեչինտիրմիշ
կընե եղեր հե՜ե՜։
— Ճանըմ, Ահմետ Վեֆիք փաշան սուտ չպիտի խոսի
յա՛։