Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այս սենյակեն կելնեմ ուրիշ սենյակ մը կը մտնեմ.


— Օ Քիրիոս քիրիոս Բ... հո՞ս է։


— Հիմա Պաշտոնեից ժողովեն կանչեցին։


Երեքշաբթի իրիկվան դեմ կերթամ և կը հարցունեմ.


— Սինյոր Գ... հո՞ս է։


— Պաշտոնեից ժողովեն դեռ չդարձավ։


Հետևյալ օրը կես գիշերին նորեն կերթամ ուրիշի մը տուն։


— Մյուսյու Դ... ո՞ւր է։


— Պաշտոնեից ժողովը գնա՛, հոն կրնաս գտնել։


Վերջապես ամիսե մի վեր շարունակ կերթամ և միշտ վերոհիշյալ պատասխանները կառնեմ։


Իմ ալ ճարս հատնելով որոշեցի որ ես ալ ասկից ետքը Պաշտոնեից ժողովն երթամ։ Ուստի կազդարարենք մեզմե առնելիք ունեցող բոլոր մեր բարեկամաց որ եթե մեր գրասենյակն գալով զմեզ հոն չգտնեն պարապ տեղ չսպասեն, որովհետև

Պաշտոնեից ժողովը գացած ենք:


Պարոն թրամվեյի ընկերություն...


Չմոռնանք սա բացատրությունը տալ, որ հայերենի հատուկ հեղաշրջման օրինոք պարոն բառը ընկերության կը վերաբերի և ո՛չ թե թրամվեյի։


Պարոն թրամվեյի ընկերություն ձիերուդ գարի տված ատենդ խղճմտանքդ քովդ ա՛ռ։


Ամեն բան կը հաստատեն թե քու ձիերդ անոթի են։


Երեկ Վալաթիա թրամվեյին կեցած տեղը եվրոպացի տիկին մը ուրիշի մը հետ խոսած միջոցին ձեր մեծապատիվ ձիերեն մեկը պաղ արյամբ գլուխը երկնցուց և տիկինին հարդյա գլխարկը գլխեն քաշելով աղվոր մը կերավ։


Քիչ մը խղճմտանք, քիչ մը գթություն, քիչ մալ գարի, ո՞վ ընկերություն...։