Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լըվեր, ո՛չ վերեն կը խմվեր և ո՛չ վարեն, ուստի սպասեցի բժշկին, որ դուրս ելնելուն պես՝ մոտեցա իրեն և ներումն խնդրելով քաղաքավարությամբ հարցուցի.


— Արդյոք կրնա՞մ հարցունել, թե ո՛վ էր հիվանդը։


— Քսանամյա տիկին մը։


— Վտանգավո՞ր է հիվանդությունը։


— Ոչ... չնչին բան մը... ջղային տկարություն մը... արյունային զորություն մը... սանկ...


— Դեղ մը տվի՞ք։


— Այո՛... բայց ներեցե՛ք, ավելի երկար չեմ կարող խոսիլ, վասնզի հիվանդներ ունիմ նայելու, ըսավ և մեկնեցավ բժիշկը։


Նույն իրիկունը գործը կստուգեմ և կիմանամ, որ այդ հիվանդ կինն օր մը առաջ յուր ամուսինեն գլխարկ կուզե և երբ կը տեսնե, որ ուզածը չէ առնված՝ կորոշե, որ ջղային հիվանդություն ունենա։


Քանի մը օր առաջ, ուրիշ կին մալ մազ մնաց, որ պիտի մեռներ, եթե բժիշկը ժամանակին չգար։ Այս հիվանդուհին ալ պարահանդես մը հրավիրված էր, բայց պարահանդեսի շրջազգեստ չունենալով՝ յուր էրիկեն ուզած էր զայն։ էրիկը ժամանակ չուներ, այսինքն դրամ չուներ, վասնզի անգործ ըլլալով՝ շատ ժամանակ ուներ, յուր կնկան խնդիրքը կատարելու։ Կինն ամոթ կը համարեր սովորական շրջազգեստով պարահանդես երթալն և իրավունք ալ ուներ, վասնզի շատ անքաղաքավար է, խավարյալ է այն կինն, որ պարահանդես կերթա և յուր թևերն ու կուրծքը ցույց չտար արգո հասարակաթյան: Եթե կիներն երեսփոխանական ժողով Չունենային՝ սովորական հագուստով պարահանդես գացող կիներուն պարսավանաց քվե կուտային. եթե նախարարություն մունենային՝ նախարարութենե վար կառնեին այդ կուրծքը և թևերը ծածկված կիներն, անվստահության քվե տալով անոնց և իբրև վնասակար քաղաքականության հետևող ամբաստանելով զանոնք։


Արդ, այս կինն կորոշե, որ ջղային հիվանդություն ունենա. յուր որոշումը կը գործադրե, բժիշկը կուգա և դեղագրին մեջ պարահանդեսի շրջազգեստ մը գրելով կը մեկնի։