— Ա՜հ, ըրավ ծերունին, ատոնք նոր պաներ են, հին պաներ հարցուցեք ինձի, հին պաներ։
— Շատ լավ, մեր նախնիքը գրաբար կը խոսեին թե
աշխարհաբար։
— Գրապարը հիմա Է որ կը լսենք, մեր հայրերն գրապարի
անունն անգամ չէին լսած, պատասխաներ ծեր տիկինը,
որ անշուշտ Մաքս Մյուլլերեն ավելի հեղինակություն ունի
այս խնդրույս մեջ։
Լեզվապայքարը դեռ կը շարունակվի և պարոն Գարագաշյան
կը ջանա պատմական ապացույցներով՝ երկներ երկին և
երկիր-ով, կով զցուլ գործեաց յերկրի մերում, կամ ցուլ զկով
գործեացով հաստատելու ջանալ ինչ որ հույները կը հաստատեն ողբերգություններւով և կատակերգություններով, զորս
ժողովուրդը կը ծափահարեր կամ կը սուլեր, ինչպես որ մեր
ազգայիններն կը ծափահարեն կամ կը սուլեն այսօր աշխարհաբար, այսինքն՝ Արևելյան Մամլո, Մասիսի, Մետեորայի»
Փորձի, Փարոսի և Մեղուի լեզվով գրված կամ թարգմանված
ողբերգություններն և կատակերգություններն։
Տեղը չէ՛ աստ ընդարձակորեն հայտնել մեր կարծիքներն,
սակայն պարտ է մեզ խոստովանիչ թե պարոն Ղարագաշյանի
փաստերն անոնցմե միայն կ՝ընդունվին, որք օմեոբաթիքի՜
տողով դեղ առած են և բժշկություն գրած են։ Ես վստահություն
չունիմ նմանաբուժական գրությամբ բժշկվող հիվանդներուն,
ինչպես որ կայսերական կառավարությունն ալ վստահություն
չունի այլևս մեր ազգին վրա։ Այս անվստահության
ցույցերն թե՛ մայրաքաղաքիս և թե՛ գավառներու մեջ
երթալով կը շատնան։ Բոլոր մաքսատուններու հրահանգներ
ղրկվեցան, որ առանց հրամանի տպված գիրքերն վար գրվին
և ի հարկին հրամանավ տպվածներն ալ արգելվին։ Տպագրիչներն, գրավաճառներն և հեղինակներն կը խորհին թե ինչ
տպեն, ի՞նչ ծախեն և ի՞նչ գրեն։ Այս հրամաններն խիստ են
մեր ազգին դարավոր և հազար անգամ ապացուցված հավատարմության նկատմամբ, և, տարակույս չկա՝ թե բարեխնամ
կառավարությունն ուշ կամ շուտ պիտի համոզվի այս ճշմարտության։ Սակայն անվստահությունն նորություն մէ հիմա:
Միացյալ ընկերությունն ալ յուր քվեովը հայտնեց, թե կա-