Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարյալ վստահություն չունի յուր Տնօրեն ժողովույն վրա, որ կը պատրաստվի, կըսեն, յար հրաժարականը տալու, արդարացնելու համար անշուշտ հիշյալ ընկերության մասին պարոն Նիկողոսյան ի գրածները։ Կը հուսամք թե տրվելիք հրաժարականն գոհությամբ պիտի ընդունվի և հաջորդ Տնօրեն ժողովն պիտի փութա յուր ընթացքովն գոհացնել ընկերության անդամներն և կանոնավորապես հավաքել անդամներեն բաժինները, բայց ոչ խստությամբ ինչպես որ կընեն գավառներու մեջ հարկահանները տուրքերու հավաքման մասին։ Ազգային լրագիրները կիմացունեն՝ թե տուրքերու հավաքումն խստությամբ կը կատարվի գավառներու մեջ մինչև ոմանք վաճառել իրենց անկողինն և շապիկն։ Կը լսենք նաև թե մեր ազգայիններեն ոմանք այն կրոնքին կը հարին, որ քիչ տուրք կը վճարեն։ Բողոքական ուսուցիչներն տուրքերու հավաքման խստութենե օգուտ քաղելով սուտ խոստումներով խաբել և որսալ կը ճգնին մեր ազգայիններն, որք չպիտի հոմարին անշուշտ կրոնի վաճառականություն ընել։ Ալ ավելորդ կը լինի կարծեմ, ըսել թե բարեկարգություն դեռ մուտ գտած չէ Հայաստան և հայտնի ալ չէ՝ թե երբ պիտի մտնե և որ կողմեն։ Հունական խնդիրն գրեթե լուծվեցավ, օրակարգի հաշվով Հայկական խնդիրն Ղրկելու էր մեջտեղ և սակայն ցարդ բան մը չլսվեցավ այս մասին։ Արդյոք փոխվեցավ օրակարգը։


<ԼՈԻՍԱՐԱՐԻ ՆԱՄԱԿԸ Կ. ՊՈԼՍԻՑ>

<4>

Կոստանդնուպոլիս, 25 հանիս, 1881

Բարեպատեհ առիթ մը ներկայացված է այժմ քաղաքիս մեջ այն ամեն ազգայնոց որ չկրնալով, աղքատության պատճառավ, բժշկի այցեվարձ վճարել՝ կը զրկվեին հիվանդանալու իրավունքեն զոր հարուստներն միայն կը վայելեն մեծ քաղաքներու մեջ։ Այս առիթն մեզ ներկայացնողներն են Մանզումեի, Մասիսի և Թերճեմանը էֆքյարի մեծապատիվ, ազգասեր, մարդասեր, անձնանվեր, գթասիրտ, ողորմած, բա-