Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծիծաղի, թո՛ղ արտասուք և ձուկ փնտրող բանաստեղծն այ պարոն Գրասեր Ատոմեն փոխառություն ընե, սխալ չհասկացվի, արտասուք և ոչ դրամ։ Ես արտասուքի հետ դործ չունիմ և չեմ փափագիր ունենալ, թույլ տվեք ծիծաղներուն ինձի գալ, զի անոնք է այս աշխարհիս արքայությունն։


Ըարև ձեզ իմ ընթերցողներ և ընթերցողանույշներ, դուք զիս ճանաչելու դժբախտությունը չունիք, վասնզի առաջին անգամն է որ գրական հրապարակի վրա կերևիմ, ես ալ զձեզ ճանաչելու պատիվը չունիմ, վասնզի իմ բնակած գյուղի մեջ ինձմե զատ մարդ չեմ տեսներ, մենակյաց կյանք մը կանցունեմ։ Այսու ամենայնիվ կը փութամ ձեզ նոր տարի և բարի կաղանդ շնորհավորել և ամեն երջանկություն և բարօրություն մաղթել։ Վաճառական ընթերցողներուս նորանոր նենգություններ կը բարեմաղթեմ, գողերուն ծունկերուն արագություն, դրամօժիտ չունեցող աղջիկներուն հարուստ ամուսիններ, քոնսոլիտե ունեցողներուն՝ համբերություն, ազգային Պատրիարքարանի սնդուկին մեջ բնակող գաղթական մուկերուն՝ ապուխտ և պանիր, Ամբրոսիոս վարդապետին հաստատելիք երկրագործական վարժարանին հարմար քաղաք մը, Միացյալ ընկերությանց տնօրեն ժողովին՝ սեր և միություն, Պատրիարքին հրաժարականի խնդրույն՝ լուծումն խեղճ խմբագիրներուն՝ զույգ մը կոշիկ, «Արձագանքին» շարունակություն և բաժանորդներ որ բաժանորդագին կը վճարեն։ Այս բարեմաղթություններն ընելե հետո կը դառնամ. անցյալ տարվույն վրա կարճ և լուրջ հայեցվածք մը նետել։


Տարի մալ անցավ գնաց կամ տարի մալ գլորվեցավ կամ տարի մալ սահեցավ անցյալին անդունդին մեջ կամ տարի մալ մեռավ և թաղվեցավ հավիտենականության մեյ կամ տարի մալ բոլորեցավ կամ տարի մալ կորուսինք, ընթերցողներուս յուրաքանչյուրին ճաշակին կը հանձնեմ ասոնց