ՀԵՌԱԳՐԱԼՈՒՐՔ
<4>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1871 թվականի օգոստոսի 21-ին (№ 52):
1. «էնտեբանտանս Պելժ» — Լույս է տեսել Բրյուսելում 1831 թվականից, նախապես «էնդեպանդան» անունով։ Մեծ հեղինակություն է ձեռք
բերել Լեոն Բերարդիի (1856) և նրա որդու Գասդոն Բերարդիի (1884 —
1897) խմբագրության տարիներին։ «էնդեպանդանս Բելժը» ընդհանրապես
արտահայտում էր բելգիական ղեկավար շրջանների տեսակետը քաղաքական հարցերում:
2. Ծաղրված է «Օրագիրը», սկուպշչինան Հարավսլավիայի պետական
օրենսդիր գերագույն օրգանն է։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈԻՐԵՐ
<5>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1872 թվականի հունվարի 19-ին (№ 67)։
1. Հայ լրագրերից քաղված այս լուրերը շփոթ են աղավաղված լեզվի,
քաղաքական դեպքերի, մարդկանց և վայրերի անունների. օրինակ «բռենս
Մեթերնիքը» դարձել է «բռես», իսկ հաջորգ նախաղասության մեջ «բռեսը»
հիշվում է արդեն որպես լրագրի անուն։ Այս և հեղինակի կողմից մեջ
բերված մյուս օրինակներով դարձյալ ծաղրվում է խմբագիրների ծայրահեղ անպատասխանատվությունը։
<6>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1872 թվականի նոյեմբերի 15-ին (104)։
1. «Հատիքա» — Պոլսում լույս տեսնող թուրքական թերթ։
2. Հ. Վարդովյանի թատրոնը կոչվում էր Օսմանիե։
3. Զավեշտական թեթև հոդվածները կոչվում էին շարիվարի. անունը
վերցված է 1833 թվականից գոյություն ունեցող ֆրանսիական „Charivari“
զավեշտական թերթիկ, որի հիմնադիրն էր Ֆիլիպոն:
4. Ֆեներ — Պոլսի թաղերից է, գտնվում է Ոսկեղջյուրի ափին։
ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
<7>
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, 1873 թվականի օգոստոսի 8-ին (№ 161)։
1. Սերվիս նշանակում է սպասարկում. այստեղ գործածված է լուրերի հաղորդման մասնավոր գործակալություն չունենալու իմաստով։