Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


1. Յանոսր հին հռոմեական դիցաբանության մեջ երկերեսանի այն մարդն էր, որի դեմքերը նայում էին հակառակ կողմեր. այս տեղից և ծագեց «երկերեսանի Յանոս» արտահայտությունը, այսինքն՝ երկերեսանի, անսկզբունք մարդ։


<38>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի դեկտեմբերին (№ 213), երկրորդ անգամ՝ (միայն առաջին երեք մասերը) Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


<39>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի դեկտեմբերի 11-ին (№ 214), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


1. «Քեոր աթըշընա պենզեմիյոր» — Կույրի նետելուն չի նմանում։

2. «Դոտը» — Տե՛ս «Կսմիթներ», <4> , ծանոթ. № 12։


3. «Ոհ, կարի է առասպելս» — Խորենացի, դիրք երկրորդ, գլուխ Ը։


<40>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», 1876 թվականի դեկտեմբերի 15-ին (№ 215), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


1. Ակնարկը վերաբերում է 1876 թվականի դեկտեմբերին հռչակված օսմանյան սահմանադրությանը, որը հպատակ ժողովուրդներին խաբելու մի միջոց էր և շատ կարճ կյանք ունեցավ։ 1878 թվականի սկզբներին սուլթան Համիդը ցրեց սահմանադրության հիման վրա կազմված օսմանյան պառլամենտը։ Առաջավոր մտավորականությունը, այդ թվում և Հ. Պարոնյանը վերապահ դիրք բռնեցին սահմանադրության նկատմամբ, չխաբվելով՝ քաղաքական այդ կեղծիքից։


2. Օսմանյան երեսփոխանական ժողովի անդամ։


3. Ըստ կրօնական ավանդության Քրիստոս Երուսաղեմ մտավ իշու վրա նստած իբրև նշան համեստության։ Հայկական եկեղեցին այս ավանդությունը առնում է Ծաղկազարդի կիրակի օրը, իսկ «Արի»-ն կիրակնօրյա առավոտյան եկեղեցական երգ է։