3. «...մուպաչիրները պախշիշ մեմուրու անվանվին» — Կարգադրիչները շնորհուց պաշտոնյա, բառացի՝ պարգևների պաշտոնյա անվանվին:
<4>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի սեպտեմբերի 22-ին (№ 5)։
<5>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի սեպտեմբերի 26-ին (№ 6)։
1. Ակնարկը վերաբերում է հին փոյուգիական թագավոր Միդասի
ականջների հետ կապված ավանդությանը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի
ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 2):
2. «Ճերիտեի ճակատիս» — Հայատառ թուրքերեն թերթ, լույս է տեսել
Պոլսում, 1840 թվականին, Խ. Օսկանյանի խմբագրությամբ:
3. «Արարատյան ընկերություն»— Կրթական նպատակներով 1878 թվականին Պոլսում հիմնադրված ընկերաթյուն:
<6>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի սեպտեմբերի 29-ին (№ 7)։
1. «էրմենի գաթոլիք բաթրիքխանեսի» — Հայ կաթոլիկների պատրիարքարան:
2. «Թերնեմանը էֆքյար» — Հայատառ թուրքերեն թերթ. լույս է տեսել
Պոլսում, 1878—1884 թվականներին Տիղ. ճիվելեկյանի խմբագրությամբ։
3. «Իտարե մենլիսի»— Վարչական ժողով։
4. «Թերնեմանը Հաքըքաթ» — Թուրքական թերթ։
5. Այսինքն՝ ճշմարտություն անվան տակ (հաքըքաթ թուրք, նշանակում
է ճշմարտություն) կեղծ (գալպ թուրք. նշանակում է կեղծ) հոդվածներ
հրատարակել։
<7>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի հոկտեմբերի 10-ին (№ 10):
1. Կրիան և նապաստակը մրցում են իրար հետ, թե ով շուտ կհասնի
որոշված տեղը, հաղթում է կրիան, որովհետև նա անմիջապես սկսում է
շարժվել, դանդաղ, բայց համառությամբ հասնում է իր նպատակին, իսկ
նապաստակը հակառակ իր արագաշարժության պարտվում է անհոգության պատճառով։
2. «Չիք ինչ ծածուկ որ ոչ յայտնեսցի...» — «Չիք ինչ ծածուկ որ ոչ
յայտ լիցի», Ղուկ. Ը. 17։