3. «Բարկանայք՝ և մի՛ մեղանչեք» — Սաղ. Դ. 5։
4. Այսինքն՝ Երվանդ Ասլանյանի, որդին՝ Ատ. Ասլանյանի։
<8>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի հոկտեմբերի 13-ին (№ 11)։
1. «Տեպա» — Ֆրանսիական օրաթերթ, հիմնադրված Փարիզում, 1789
թվականին:
2. Խորեն Գալֆայանը իրեն համարում էր սերված Լուսինյան արքայական տոհմից: Պարոնյանը, որը միառժամանակ վարել Է «Լույսի» խմբագրությունը, դիտմամբ, իր ստորագրությանը կցում է Լուսինյան ազգանունը՝ Գալֆայանի փառասիրությունը ծաղրելու համար:
3. Ժամանակին տարածված էին Հոլլուեի դեղահատերը, որոնց հայտարարությունները տպագրվում էին «Փունջում»:
4. Փանասեն բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղ էր, որի մասին ընդարձակ հայտարարություններ էին տպագրվում «Լրագիր» և այլ
թերթերում:
<9>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի հոկտեմբերի 17-ին (№ 12)։
1. Ստախոս հովիվը միշտ օգնության էր կանչում մարդկանց իբր թե
հոտը գայլից ազատելու համար, մարդիկ հավաքվում էին, իսկ գայլ չկար։
Մի անգամ էլ հայտնվում է գայլը, բայց ոչ ոք այլևս հովվին օգնության
չի հասնում։
2. Ծաղրված է փողոցների անբարեկարգությունը, ջրերի լճացումը, ուր
մարդիկ ակամայից կարող էին մկրտվել։
3. Եվրոպական խմբային պար, կանանց և տղամարդկանց մասնակցությամբ։
<10>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի հոկտեմբերի 20-ին (№ 13):
<11>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1879 թվականի հոկտեմբերի 24-ին (№ 14)։
1. «Ես լոյս եկի յաշխարհ» — «Ես լոյս յաշխարհ եկի» Ցովհ. ԺԲ. 46։
2. «Ակամա բժիշկը» Մոլիերի հայտնի կատակերգություններից է։
3. Այսինքն՝ մի խելագար ևս, որովհետև Փրկչի ազգային հիվանդանոցին կից կար և հոգեբուժական բաժին։