Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարտըղնի — ցրվիլ
Տելի — խենթ
Տեյի — որովհետև, իբր թե, թե
Տեքոլթե — հոլանի, վիզը և թևերը բաց
Տեֆբերտար — դիվանապետ, քարտուղար
Տնկել — խմել, կոնծել
Տոն — վարտիք
Տոնանմա — նավատորմիղ, հրավառություն
Տրահմի — հունական դրամ

Րահաթ — հանգիստ
Րեիս — նախագահ
Ռևերանս — խոնարհություն (հարգանքի արտահայտություն)

Փարա — փող
Փոստահանե — կամ փոստահանե, փոստ
Փուլ — դրոշմանիշ
Փուսուլա — երկտող

Քաբու քեհյասի — դռնապան
Քայմաքամ — գավառապետ
Քայմե — կամ խայմե. թղթադրամ, բաժնեթուղթ
Քանտիտա — թեկնածու
Քասա — դրամարկղ
Քավաս — կամ ղավազ. դռնապան
Քարեման — քարեմանցի
Քեհյա — թաղապետ, գյուղապետ
Քեորյուք — փուքս
Քիլե — չափ՝ ընդեղենների հատուկ, կոտ
Քիպար — ազնիվ, քնքուշ
Քիրիոս — կամ քիրիև. պարոն
Քյաֆիր — անհավատ
Քյոմուրճյու — ածխավաճառ
Քյուլահ — գլխարկի տեսակ
Քոմիսիոն — միջնորդչեք
Քոնաք — կամ ղոնախ. պալատ
Քոնիզմա — սրբապատկեր
Քոնսոլիտ — արժեթուղթ
Քոքոնա — տիկին (Հատկապես հույն կանանց են ասում)
Քուլաջ — բազկաչափ
Քուրտ — որդ

Օխա — ծանրության չափ
Օխլամուր — թմբի
Օղուլ պալի — մեղր (ձագի մեղր)
Օտաճի — սենեկապան
Օրթա — մեջտեղ
Օրլեանիզմ — ֆրանսիական միապետության կողմնակից

Ֆայիզ — տոկոս
Ֆանելա — բրդյա ներքնաշապիկ
Ֆասուլյա — լոբի
Ֆելեկ — բախտ, ճակատագիր
Ֆըստըխ — պիստակ
Ֆինո — շան տեսակ
Ֆիստանցու — ֆիստան՝ հագուստ, ֆիստանցու՝ հագուստցու
Ֆուրունճի —— փռապան, հացթուխ