ՊԱՏԵՐԱԶՄ
<1>
— Հետևյալ հոդվածը Սբեքթեյթըռ լրագիրեն քաղելով կը հրատարակենք։
— Բալ Մալ լրագիրը կըսեր որ...
— Պատեմ Պատեմեն կիմացունեն որ...
— Լրագիր մը՝ որուն անունը չգիտնալովնիս չենք հիշեր,
պատերազմի վրա իմաստալի հոդված մը հրատարակեր է.
թեպետ և մենք այս հոդվածը ո՛չ տեսանք, ո՛չ ալ կարդացինք,
սակայն մեր ազգայիններուն ծառայություն մը ըրած
ըլլալու համար կը հրատարակենք ահա։
— Հետագա ընտիր կտորը Լահանա պրասայի թարլայեն
քաղելով հոս կը դնենք ընթերցողին ուշադրությունը հրամելով։
— Պարոն Թրոշյու սա ընտիր ատենաբանությունը պիտի
ընե օր մը։
— Լորտ Կրանվիչ քաղաքեն Ավրատ ալան[1] լրագրին կը
գրեն որ...
— Օրիոժենթ խնդալեն ճաթելով կըսե որ...
— Նուվել Բրես Լիպըրը լրագիրները կը հաստատեն
ըսելով թե...
— Բայց ինչ օգուտ Լա Բաթրի ան Տանժե, Տեյլի նիուս,
Օթինիոն Նասիոնալ լրագիրը Նուվել Բրես լիպըրըր լրագիրներու ըսածներն կը հերքե։
— Րևերսուրուս գյուղաքաղաքեն Սիյիվրի պախալին թելեկրաֆ
քաշվեր է քի կեռյա...
- ↑ Ավրատ ալան Րումելիի գյուղերեն մին է Ֆիլիպեի մոտ։