Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրիտիկ — Օրինակի համար, ճպուռն անոթի կը մնա և կերթա մրջյունեն քիչ մը պաշար փոխ կուզե։ Մրջյունը կը մերժե ճպուռին առաջարկությունն պատասխանելով՝ «Հիմա ալ գնա՛ պարե»: Ասիկա պարզապես թշվառն դատապարտել է:

Ծիծաղ — Գնա՛, ըսե ճպուռին, որ միշտ խոսելով անցունե յուր կյանքն և երթա ուրիշներեն ողորմություն ուզե՛, որպեսզի թշվառն չդատապարտես։

Կրիտիկ — Մահացու մե՞ղք է, եթե գորտ մը կռվու պես մեծ ըլլալ փափագին առանց յուր փոքր ծավալն նկատողության առնելու, ինչո՞ւ համար առակին մեջ ճաթեցուցեր են խեղճ գորտն, որ ուռելով կ՝ուզեր կովու չափ մեծնալ, ասիկա պարզապես պզտիկներն դատապարտել է։

Ծիծաղ — Դուն գնա գորտը գտիր և քաջալերե զինքն որ ուռի, ուռելով կրնա կովու նման ըլլալ։

Կրիտիկ — Կրիան թռչիլ ուզեր է, ամո՞թ է, բարձրանալ ուզելն. ինչո՞ւ խեղճն ժայռերուն վրա կը ձգեն և ջարդուբուրդ կընեն։

Ծիծաղ — Մեծ անիրավություն է... Կրիան թռչելու մեծ հարմարություն ունի և կը հուսացվի, թե եթե այսօրվան վիճակին մեջ մնա՝ օր մը պիտի կրնա թռչիլ։

Կրիտիկ — Դեռ ասոնց նման շատ առակներ կան, որոց մեջ թշվառներն դատապարտված են։

Ծիծաղ — Լավ Կրիտիկոս մ՝ես իրավ, բայց ցավալի է, որ կարդացածդ հասկնալ չես ուզեր կամ չես հասկնար։ Այդ առակներն քու քննադատութենեդ բնավ չեն վնասվիր և կը մնան ինչպես որ են։ Գիտեք անշուշտ աքիսին առակը:

Կրիտիկ — Չեմ կարդացած այդ առակն։

Ծիծաղ — Աքիս մը դարբնի մը գործարանը կը մտնե և հոն գտնված խարտոցն կսկսի լզել։ Քանի կը լզեր՝ լեզուն կը քերթվեր և շատ արյուն կը հոսեր։ Իսկ աքիսն կուրախանար կարծելով թե երկաթեն բան մը կը հաներ և այնչափ կը լղե, որ ամբողջ լեզուն կսպառե։

Կրիտոիկ — Իզոբոսի՞նն է այս։

Ծիծաղ — Այո՛։

Կրիտիկ — Ո՜չ ապաքեն այս առակն ալ ակարները կը առակը։