Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինի կը գնե, հետո վճարելու պայմանավ։ Տուն կը դառնա և այն գիշերն դրացիները կը հրավիրե, որ ճաշեն ետքը բարեհաճին իր տունն գալ և գինի խմել։ Հրավիրյալներն կուգան, գինին տակառով վեր կը բերվի, ներկա գտնվողները մեծ սեղանի մը շուրջը կը խմբվին, գրամատույցն թուղթ մը կը հանե ծոցեն և անոր մեջ անուն մը կարդալով բաժակ կառաջարկե այդ անվան կենաց համար։ Քիչ մը ետքը ուրիշ անուն մը կարդալով անոր համար ալ բաժակ կառաջարկե, վերջապես թուղթին մեջ գրված անուններուն ամենուն կենաց համար խմելով երեսուն բաժակ կառաջարկե։ Այդ անուններն որոնց համար բաժակներ առաջարկվեցան՝ կիմանան հետևյալ օրն եղելությունն և կը գուշակեն, թե դրամատույցն նորեն արագատիպ մը գնելու համար իրենց պիտի դիմե։ Գուշակությունը կը կատարվի, ո՛վ գինի, և գրամատույցը կ՝սկսի արարողություններուն։

Բարոյական — Անձնական շահու համար ուրիշներուն ստամոքսը խանգարելն բարի մարդու գործ չէ։


ՊԱՐՏԱՏԵՐԻ ՄԸ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Ծիծաղ — Ինչո՞ւ այսօր տխուր ես, եղբայր Կայծակ։

Կայծակ — Տխուր չեմ, ինքզինքս ծով նետելու միտք ունիմ և կը խորհիմ թե ի՞նչ կերպով նետվիմ։

Ծիծաղ — Առաջ գլուխդ թրջե քիչ մը և ետքը մեկեն ի մեկ նետվե, շատ աղեկ Է, արյունը գլուխդ չցատկեր։

Կայծակ — Թող ցատկե, որո՞ւ հոգ, նետվելեն ետքը նորեն ելնելու միտք չունիմ որ...

Ծիծաղ — Ինչո՞ւ համար։

Կայծակ — Շատ պարտքեր ունիմ և անկարող եմ վճարելու։

Ծիծաղ — Ծով նետվելով պիտի կրնա՞ս վճարել։

Կայծակ — Գոնե մտատանջութենե կը խալսիմ։

Ծիծաղ — Մտատանջութենե խալսելու համար ուրիշ միջոց չկա՞։

Կայծակ — Ի՞նչպես։