Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսքերը, նամանավանդ անոր համար, որ հայտնված ճշմարտություն մը կը քարոզեն. թեև ըստ իս ավելի լավ լիներ եթե նախ գրվեր՝ խորհելու համար միտք, գործելու համար կամք և ամենեն ետք սիրելու համար սիրտ, որ բախտաբար առաջ դրված ըլլալով կրնա Այտամն պղտորել և հրավիրել զայն, որ խորհելեն և գործելեն առաջ սիրահարություն սկսի... այլ է եթե այրակորույս կին մը մխիթարելու ամենեն կարճ և դյուրին ճամբան անմիջապես անոր էրիկ մը գտնալ է... այլ է, եթե երկրորդ էրիկ մը մխիթարական, ազդու և պերճախոս նամակ մէ էրիկեն զրկված կնկան համար։ Եթե այս բնական է՝ խիստ ցավալի է, անոր համար, որ սերը լոկ տռփանքի նշանակություն կառնե։


ԱՅՏԱՄ

— Թո՛ղ վայրիկ մոր ինքզինքս գտնամ, թո՛ղ որ սթափիմ. ո՞վ արդյոք կրնա աղետիցս չափը հաշվել։ Թաղեցի երջանիկ օրերս անցելույն գերեզմանին մեջ կրիտիկոս. — «Գերեզմանն» անտանելի է հոն։


ԱՅՏԱՄ

— Տխուր ներկան եմ արդ, որ ձեռքերուն մեջ կը բերե ցավն ու վհատությունը։


Կրիտիկոս. — «Ձեռքերուն մեջ» ավելորդ է։

Բարոյան. — Այսչափ խոսքեր փոխանակվեցան Այտամի և Րիսայի մեջտեղ և դեռ չկրցինք հասկնալ, թե ի՛նչ է խնդիրն. միայն այսչափ գիտենք, թե Այտամին ամուսինը մեռած է. անկե վերջը ինչ կատարված է, ոչինչ գիտենք։


ՐԻՍԱ

— Ի՞նչ բանի կը ծառայե անընդհատ տրտունջդ, ցավը հոգվույն թոքախտն է, կը պեղե զայն տակավ առ տակավ, և հուսկ հետո կոչնչացնե։ Անցելույն վրա լալութ հոգվույն ուժերը կը ցրվին փուճ տեղը... Սրբե՛ արտասուքդ, վեր կանգ-