Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաշխատեր անոր ցավն սփոփելու։ Այդ մարդն եկեղեցվո լուսարարն էր, և հայտնեց ինձ թե առատ պարգև ընդունած էր Գիտրանեն ինձ պետք եղած խնամքն տանելու համար։ Կառք մի բերել տալով, մեջը մտա և տեղս վերադարձա, չգիտեմ ինչպես։

Կոմսը մեծ մտատանջությամբ կը մաշեր երկարատև բացակայությանս պատճառավ, ու բացարձակ ուրախությամբ դիմավորեց զիս։ Բայց դիտելով, որ անկերպարան էի, անմիջապես հասկցավ, թե տարօրինակ դեպք մունեցած էի։ Պատմեցի իրեն եկեղեցական հանդեսն և սոսկալի արկածս։ «Թո՜ղ որ վրեժդ լուծեմ վերջապես» ըսավ բարկությամբ վառված։ «Կարծես թե արյան կաթիլներն վերքերը կը բուժե՞ն, պատասխանեցի, թող ապրի և յուր խիղճն ըլլա յուր դատավորը»։

Կը պատրաստվեի կոմսեն բաժնվիլ։ Արդեն կը սիրեի զինքն իբրև եղբայր, և բացի սրտես՝ պատրաստ էի կյանքս անգամ նվիրել իրեն։ Ինքն անմխիթար կը թվեր մեկնելուս պատճառավ։ Կյանքը, կըսեր, ինձ համար բեռ մէր, իսկ արդ այնպես չէ քանի որ նպատակ մունիմ, այսինքն ապագադ ապահովել, երջանկությունդ հաստատել։ Լե՛ր երջանիկ. ես կամ թե ուրիշ մի բարեբաստությանդ նպաստե՝ փույթ չէ. բավական է, որ բարեբաստ ըլլաս։

Կո՜մս, մնջեցի լալահառաչ, եթե սիրտս կարող ըլլար հավերակացն ներքև վերականգնիլ, զքեզ պիտի պաշտեր, ո՛վ մարդկանց ազնվագույնը, բայց կը վախնամ թե վճռողական կերպիվ մեռած է այն։ Միայն թե լավ գիտցիր, թե ունիս հիս քույր մի երախտագետ՝ պատրաստ ամեն ժամանակ քեզ զոհվելու, և ըրած բոլոր անձնվեր ծառայություններդ նույնչափ անձնվեր ծառայությամբք փոխարինելու։

Մեկնեցա Բարիզեն, տխրությանցս բույնը վերադարձա հուսաբեկ և տկար մարմնով։ Գտա վերստին զավակս, անոր տեսքովը մխիթարվեցա, և վայրիկ մի ցավերս մոռցա։ Իսկ Հիլուանես կարծես թե զիս վերստին կստանար մահվան ճիրաններեն: Նևոլ զավակ մէ ինձ համար։ Մոտերս պիտի հաղորդեմ իրեն՝ աշխարհիս հրաժեշտ տալու որոշումս։ Գեղեցիկ օրերուս ժամանակ լսած էի թե Տփղիս խիստ վայելուչ