Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուն, ինչպես որ կապիկ կը ցուցունեն կոր Ղալաթիո կողմը։

— Աղեկ ըսիր, և այն ատեն ուզածիգ պես կը գրես ազատ համարձակ, հականե հանվանե կը ձաղկես, կը հարվածես մարդկության վնասակար անձնավորությունները, ուզածիդ պես և ուզածիգ չափ կը խնդաս, կը զվարճանաս, փորձե՛նք անգամ մը։

— Համբերենք քիչ մալ, որովհետև ես կը կարծեմ, թե հաջորդ շրջանին մեջ պիտի կրկնվի մեր բաժանորդաց այժմյան թիվը։

— Ես ալ այն կարծիքն ունիմ։

— Շարունակ ենք ուրեմն առանց վհատելու։