Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3 Պարոնյանը ակնարկում է «Մեղուի» խմբագիր Հ. Սվաճյանի անշուք թաղումը, սակավաթիվ հուղարկավորների մասնակցությամբ։ Այս դեպքին հեղինակը անդրադարձել է համարյա թե նույն նախադասությամբ՝ «Ապրի կատուն, որ իր փորին համար մուկ է բռնում» չափածո արձակի մեջ, առանց Սվաճյանի անունը հիշատակելու։

4 Ապակենտրոնացումն անցյալ դարի 70-ական թվականներին Արևմտյան Հայաստանի գավառներում առաջացած այն շարժումն էր, որին հարողները ձգտում էին ստանալ արտոնություններ, տեղական բնույթ ունեցող որոշ հարցեր լուծել ինքնուրույն կերպով, անկախ ազգային երեսփոխանական ժողովից։

5 Ակնարկում է իր «Ծիծաղ» հանդեսը։


ԱՅՏԱՄ

1 Սույն հոդվածում Պարոնյանը քննադատական ռեալիզմի դիրքերից վերլուծել է արևմտահայ վիպասանուհի Ս. Տյուսաբի «Մայտա» վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1883 թվականին Պոլսում։

Ներքոհիշյալ բոլոր մեջբերումները «Մայտա» վեպից ճշտված և էջերը նշված են Հայպետհրատի 1959 թվականին լույս ընծայած Ս. Տյուսաբի երկերի ժողովածուով։ Մեջբերումներից մի քանիսր հեղինակը հարմարեցրել է իր բնագրին՝ չնչին փոփոխումներով, նման դեպքերում ավելորդ ենք համարել միջամտելու, իսկ ակներև աղավաղումները ճշտված են տեղերում։

2 Մեջբերում «Մայտա» վեպի հառաջաբանից, էջ 4։

3 «Մահն Աբելի» — Շվեյցարացի բանաստեղծ-նկարիչ Սոլոմոն Կեսների թատերգությունը. հայերեն լույս է տեսել 1825 թվականին Վենետիկում՝ Մ. Ջախջախյանի թարգմանությամբ։

4 «Քամելիազարդ տիկին» — «Կամելիազարդ տիկին», Ալեքսանդր Դյումայի (որդի) դրաման. հայերեն լույս է տեսել 1872 թվականին Պոլսում Հ. Աճեմյանի թարգմանությամբ։

5 «Ռափայել» — Լամարտինի վեպերից. հայերեն լույս է տեսել 1867 թվականին Զմյուռնիայում Գ. Չիլինկիրյանի թարգմանությամբ։

6 «Պողոս Վիրգինիա» — Բերնարտեն դը Սենտ Պիերի սիրային վեպը հայերեն լույս է տեսել մի քանի թարգմանություններով։

7 «Աթարս» — «Ատալա», Շատոբրիանի վեպը. հայերեն լույս է տեսել 1843 թվականին Զմյուռնիայում՝ Հ. Սավալյանի թարգմանությամբ։

8 «Վերթեր» — «Վերտեր», Գյոթեի հայտնի վեպը, հայերեն լույս է տեսել 1868 թվականին Զմյուռնիայում՝ Մ. Մամուրյանի թարգմանությամբ։

9 «Մանոն Լեսքո» — «Մանոն Լեսկո», Աբբա Պրևոյի վեպը, հայերեն լույս է տեսել 1871 թվականին Զմյուռնիայում Գ. Չիլինկիրյանի թարգմանությամբ։