Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3 «Թի՞ մեզե էխիս» — Ի՛նչ ակռատ ունիս:

4 «էխո փսարաքի» — Ձուկ ունիմ։

5 «Յոմսի թին անպուլանմու» — Ինձ մի շիշ լցրու։

6 «Մալիսթա, քաթիսեղե» — այո, սիրով։

7 «էյ, նե՞ վար, նե՞ յոք պաղալըմ» — (թուրքերեն) է, ի՞նչ կա, ի՞նչ չկա, տեսնենք։

8 «Սաղլըղընըզ» — Ձեր ողջությունը։

9 «Մեզեն էյի մի տիր» — Ակռատդ լա՞վն է։

10 «Ալեա: Տենիզտեն սիմտի ձըգմըս թազե թազե քավուրմուսում» — Լավն է։ Ծովից նոր դուրս եկած թարմ-թարմ տապակել եմ։

11 «Պիր ազ էքմեք յոլլա» — Մի քիչ հաց ուզարկիր։

12 «Ալեսթա» — (հուն.) Իսկույն։

13 «Շիշեի թազելե» — (թրք.) Շիշը նորոգիր (այսինքն նորից մի շիշ բեր)։

14 «Ալեսթա» — Իսկույն։

15 «Պեոն իյիտին քամչըսը» — (թրք.) Թուրքական առակ. պարտքը կտրիճի մտրակն է։


ԲԱՌԱՐԱՆ ԹԱՏՐՈՆԻ

«Եփրատ» և «Մեղու» պարբերականներից արտատպված սույն «Բառարան թատրոնի» որոշ ասույթներ կրկնված են նաև «Խիկարում» «Այլակերպություն բառարանի» մեջ։

Նկատի ունենալով, որ դրանց թիվը շատ քիչ է, հարկ չենք համարել որևէ կրճատում կատարել։

Տեքստի պատրաստման համար հիմք է ծառայել «Թատրոնը» (1874 թ., մայիս 18, 28, № 13, 16, հունիս 8, 22, № 19, 22 և սեպտեմրեր 21, № 47)։

Սույն բաժինը ընթերցող հասարակությանը ներկայացվում է առաջին անգամ. նյութերը հանված են «Թատրոնի» այն համարներից, որոնք մեզ մոտ չկան և բերված են Փարիզից, հատկապես մեր հրատարակության համար։


ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԻՑ ԿԱՃԱՌԻՆ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսեչ «Խիկարում», 1884 թվականի հունվարին, երկրորդ անգամ՝ պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

Այս և հաջորդ բոլոր տեքստերի պատրաստման համար հիմք ենք ընդունել սկզբնաղբյուրները՝ այսինքն առաջին հրատարակությունները։

1 Դից կաճառն ազգային երեսփոխանական ժողովն է։

2 Աստվածներն ազգային երեսփոխաններն են։

3 Պոլսի հայկական «Ազգային մատենադարան»։

4 Պարոնյանը 1881 — 1885 թվականներին ընտրված էր ազգային երեսփոխան, թեկնածությունը առաջադրված էր իր ծննդավայր Ագրիանապոլսից։