Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը քով կերթա. երակները կը քննե, ո՛հ, դուն շատ հիվանդ ես, ցուրտեն զգուշացիր կըսե, լուծողական դեղ մալ կը գրե, կերթա։

Հիմա հարցուր հիվանդին, թե ինչո՞ւ բժիշկին սխալմունքը երեսին չզարկավ։

Պիտի պատասխանե։

— Քաղաքավարությունը այսպես կը պահանջե։

Թրամվեյի մեջ կը նստիս, մարդուն մեկն ալ կուգա և նստելու տեղ չգտնելով քիչ մը տեղ բացեք կըսե։ Դուն ալ քիչ մը սանկ կը շարժիս իմացնելու համար, թե տեղ չկա, որ բանաս։ Դիմացինդ քու այս շարժում եդ այնպես կը հասկնա, որ իրեն տեղ բացեր ես, կուգա ծունկիդ վրա կը նստի և միշտ սա խոսքը կըկրկնե։

— Կաղաչեմ, անհանգիստ մըլլաք, չեմ ուզեր, որ իմ պատճառավ նեղվիք։

— Ի՞նչ ըսել է, ես շատ հանգիստ եմ։

Հարցուր, թե ինչո՛ւ այդպես կը խոսի։

Պիտի պատասխանե։

— Քաղաքավարությունը այսպես կը պահանջե։

Մեղուն ալ աս ամենը կը տեսնե և կը խոսի։

Հարցուր, թե ինչո՞ւ։

Պատասխանը արդեն տրվեցավ։

Քաղաքավարությունը այսպես կը պահանջե։