Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բեք աղեկ ըսինք ա՛, թող տվեք երթամ։

— Յա իմին ֆիստանցուիս կտորը այսօր բեր քի կարեմ, ետևը կարճ եղավ։

— Երկար ըրի՛ք, հա՛։

— Ի՞նչը երկար ըրի, Մեմզար տուտույինը իմինես երկար Է, քալած ժամանակը ետևեն երկու արշընի չափ գետինը կը քսվի կոր։

— Ձգեցեք երթամ։

— Յա չոճուխին ֆեսին փյուսկյուլը։

— Է ճանըմ։

— Աղեկ որ միտքս ինկավ, պզտիկ չոճուխին ալ մեղք Է, անոր ալ պարե չուքալի մը առ, խըյանեթ։

Մարկոս ախպարը բարկությամբ ասոնց ձեռքեն կը խալսի և հազիվ թե կ՝սկսի երթալ կնիկը ետևեն կը վազե։

— Քա ինչ շաշխըն եմ եղեր, հիչ միտքս չեկավ քեզի ըսեմ քի ինձի քիչ մը թյություն առնեիր:

Ես այսօր շուկա չպիտի երթամ, ըսելով մարդը ետ կը դառնա և այն օրը մինչև իրիկուն տունը կը նստի։

Հետևյալ առտուն ելնելուն պես կնիկը դեմը կելնե ու կը հարցնե։

— Այսօր շուկա չպիտի երթաս։

— Թե որ բան պիտի ապսպրեք նե՝ չպիտի երթամ, չապսպրեք նե՝ պիտի երթամ։

— Բան մը չենք ուզեր։

Այս խոսքին վրա մարդը կերթա. բայց իրիկունը տունը մտած միջոցին ի՞նչ տեսնե նե աղեկ. ամենն ալ հիվնդցեր են, անկողիննին փռեր պառկեր են։ Մարկոս ախպարը ասոնց սատանայությունը հասկնալով իմ անկողինս ալ փռեցեք պարե ես ալ պառկիմ ըսելով կը հանվի և սետիրի վրա յան կուգա։

Ասոնք մինչև այսօր կը պառկին եղեր. Զատկին հին հագուստով պտըտիլը ամոթ սեպելով ոչ վիզիթա պիտի տան և ոչ ալ պիտի ընդունին եղեր։

Վերջեն առած լուրերնուս նայելով վարժապետները ու խմբագիրներն ալ պիտի հիվնդնան եղեր։