Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միշ ըլլան, թո՛ղ խուշի պես սիրտերնին տեղը գա տե թո՛ղ անանկ ըլլա։ Ծառատք հանըմըս, աճայիպ թապիեթ մը ունիմ քի օրը տասը քսան անգամ անուշ սապոնով Խանլը Խավախի ջուրով մութլախ պիտի լվացվիմ, չլվացվիմ նե պեոյուզյուը կըլլամ։ էյեր քի՝ անուշ ջրով չիլվացվիմ նե՝ խալայճի Քոսթին կը դառնամ, կենճությանս մեղքը չէ մի, իշտե ան Խանլը Խավախի ջուրեն է քի՝ վուճուտս երեսներս ասանկ փիլիճի պես մնացեր է։ Թեվերս ալ մինչև օմուզներս կը լվամ, հիչ ուշենմիշ չեմ ըլլար։

— Զահեր անոր համար հրամանքիդ աճայիպ բան մը կ՚ըսեն, ամա աֆ կ՚ընես, աղաս, չսրդողիս։

— Ի՞նչ կըսեն քի՝ թացիկ Մարգար կ՛ըսեն, հանըմըս, հրամանքեդ պաշխասին ըսողը խալթ է ըրեր։ Թեմիզությունը, թացիկություն է մի։ Շիտակը, կ՚ուզեմ քի՝ վուճուտս կաթի պես ըլլա, հեքիմին հարցուցի քի՝ տահա ի՞նչ ընեմ քի, տահա նազիք ըլլամ տեյի նե՝ ըսավ քի, ըլըճախ կաթին մեջը պանյո ըրե։ էյ, շիտակը միտք ունիմ ամա՝ աս բանին համար մյուսթագիլ Պեյօղլու նստելու է քի՝ կաթը զայ չըլլա. չյունքի էն քիչը քսան օխա կաթ պիտի առնվի ամմեն առտու չորսական ղուրուշեն սեքսեն ղուրուշ կընե. աս ամեն օր թազե թաղե պիտի ըլլա։ Իրավ բան մը չէ ամմա, մինակ կաթի պանյոյի համար ալ սեքսեն ղուրուշ քիչ էկելկեկ ըլլալուն համար, Պեյ օղլու ըլլամ նե՝ պանյոյին ետքը սյուտլյու խահվե շինող քազինոներու կուտամ քառսուն փարա վար, ան ատեն վաթսուն ղուրուշի կուգա։

— Ատ ի՞նչ աղվոր խելք է Մարգար աղա։

— Հապա ի՞նչ ընեմ հանըմըս, ասանկ բաներ չի մտմտամ, չընեմ նե՝ չըլլար, ետքը վուճուտս կաթի պես չըլլար։ Երեսիս վրա պզտիկ լեքե մը ըլլա նե՝ հանըմներըս վրաս կը կը խնտան ետքը։

— Հահ հա՛հ հա՛հ հա՛հ հա՛հ...

— Տեսա՞ր հանըմըս, հրամանքդ պիլե կը խնտաս կոր։

— Աֆ կ՛ընես աղաս, հրամանքնիդ վրա չեմ խնտար կոր։

— Ճանըմ ի՞նչ կ՝ըլլա, ես կյուճենմիշ չեմ ըլլար, թող հրամանքնիդ պես խուշիկի պես հանըմները վըաս խնտան տե պաշխասին չի՛ խնտա։

— Ճանըմ Մարգար աղա, աճապա քանի՞ տարու ես։ Հրամանքդ տեսնողը անճախ երեսունու երկու տարու է կըսես:

— Հանըմըս, կենե ատանկ ամա՝ ինձի կուգա, որ ինձի տեսնողը քսանը չորս քսանը հինգ մը թահմին կընե։

— Աղեկ ամա, աչքերուդ քովերը բոթիկցեր է գիտես քի: